19:41 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Ալեքսանդր Արզումանյան

Իշխանությունները որոշում են կայացրել Մարտի 1–ի գործին «նոր լիցք» հաղորդել». «Փաստ»

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (199)
113 0 0

Թերթի աղբյուրի փոխանցմամբ`Ալեքսանդր Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել»:

Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաև Շվեդիայում ու Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր և այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ` այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց:

Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (199)

Ըստ թեմայի

Մարտի 1-ի ողբերգության 11-րդ տարելիցի հիշատակին բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել երթի
Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կդառնա ոչ աշխատանքային, մարտի 1-ն էլ կամրագրվի օրենքով. ԶԼՄ
«Մարտի 1-»–ի վերքը. երբ մեր գործիչները ճակատ-ճակատի խփելու փոխարեն կսովորեն խելք-խելքի տալ
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ