08:44 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн

Ինչո՞ւ են փոխվել մարտի 1–ի պարկուճները. Փաշինյանը գիտի պատասխանը

© AP Photo /
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (208)
30310

Նիկոլ Փաշինյանը բացառում է ՀՀ 2–րդ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սցենարը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Մարտի 1-ի պարկուճները, որոնք դեպքի օրը հայտնաբերվել էին դեպքի վայրում, փոխված են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Մարտի 1-ի գործին։

«Ինչո՞ւ են փոխվել այդ պարկուճները, որովհետև դրանք կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով։ Հակառակ դեպքում` ինչ իմաստ ուներ փոխելու այդ պարկուճները»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ չբացառելով, որ դա արվել է բանակի մասնակցությունը թաքցնելու համար։

«Սա նշանակում է, որ քննչական մարմինը իմացել է, թե ովքեր են եղել կրակողները»,– ասաց վարչապետը` կոչ անելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր ինչ-որ բան գիտեն այդ գործի մասին, գալ ու հայտնել` օգնելով գործի բացահայտմանը։

«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ... իսկ հնարավորությունը կար, համատեքստը կար, ժամանակը կար»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին հնչող մեկնաբանություններին, թե դա հաշվեհարդար է նախկին նախագահի ու նրա ընտանիքի նկատմամբ։

 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (208)

Ըստ թեմայի

Իշխանությունները որոշում են կայացրել Մարտի 1–ի գործին «նոր լիցք» հաղորդել». «Փաստ»
Մարտի 1-ի գործով հարցաքննված դատավոր Ֆելիքս Թոխյանը ոչինչ չի հիշում. «Ժողովուրդ»
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ