13:51 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Իսրայել

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն կբացվի՞. պատասխանում է ՀՀ ԱԳՆ–ն

CC BY 2.0 / Ze'ev Barkan / Winter & Knesset
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Հայաստանի համար Ցեղասպանության թեմայով շահարկումներն անթույլատրելի են։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հանրությունը պատշաճ կարգով տեղյակ կպահվի, եթե երկու երկրներում` Հայաստանում և Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություններ բացվելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է մեր քաղաքական օրակարգում։ Այս հարցին (դեսպանատան բացման) դեռևս հոկտեմբերին անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Սա շարունակական գործընթաց է, և զարգացումների վերաբերյալ հանրությունը բնականաբար պատշաճ  տեղյակ կպահվի», – ասաց Նաղդալյանը։

Անդրադառնալով երկու երկրների միջև փոխայցելությունների թեմային և հարցին, թե արդյոք հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Իսրայել, Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք Իսրայելի հետ ունենք օրակարգ, որի բաղկացուցիչ մաս են կազմում փոխայցելությունները: Երբ հստակություն լինի այդ թեմայի շուրջ, համաձայնեցված կարգով այդ մասին կհայտարարենք»:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության թեմայով շահարկումներին, որոնց Իսրայելը ժամանակ առ ժամանակ դիմում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար` Նաղդալյանն ընդգծեց, որ դա անհերքելի փաստ է, և որ քաղաքական նպատակներով այդ թեմայի շահարկումն անթույլատրելի է։

Նաղդալյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հարգելը նախևառաջ բարոյական հարց է: Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը իր մեծ ներդրումն ունի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում:

«Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»,- ասաց նա:

Հիշեցնենք` մարտի սկզբին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ Իսրայել էր այցելել հայաստանյան պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին նաև Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Իսրայելական կողմի հետ հանդիպմանը տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում նաև դեսպանատների բացման հարցը, ինչպես նաև Հայաստանում Իսրայելի նոր դեսպանի նշանակումը։

Ըստ թեմայի

ՀՀ միջազգային առաջնահերթությունների և դրանցում Իսրայելի զբաղեցրած տեղի մասին
Իսպիրյան. «Սիրիան Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ»
Իսրայելի վարչապետն Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Իսրայել, Հայաստան

Գլխավոր թեմաներ