ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսով քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետները քննարկել են նաև հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող որոշ հրատապ հարցեր։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական նիստը կկայանա ապրիլի 30-ին Երևանում։