19:52 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
239 0 0

Կոտայքի մարզպետի նշած փաստերով կզբաղվեն իրավապահները։ Աբովյանի քաղաքապետի նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազություն։ Նա պահանջում է քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները և չեղարկել դրանց արդյունքները։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին ու շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության»,– ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ պատրաստվում է մարզպետարանում կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրավապահ մարմիններին։

Մարզպետարանի կատարած բացահայտումների համաձայն, բնակֆոնդի, հասարակական կառուցապատման, կոմերցիոն նշանակության հողատարածքների 67 աճուրդներից 5–ը Կոտայքի մարզպետի համառ միջամտությունից հետո Աբովյանի քաղաքապետը չեղարկել էր, մեկ հողատարածք հանվել էր աճուրդից։

Ընդ որում, մարզպետարանից քաղաքապետարանին հայտնել էին, որ աճուրդի հանված հողամասերից 4-ով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ Sputnik Արմենիային տված պարզաբանումներում հայտնել էր, որ քաղաքապետարանն ու մարզպետարանն «արդյունավետ համագործակցում» են, ինչով էլ բացատրվում է որոշ հողատարածքներ աճուրդից հանելու իրենց որոշումը։

«Երբ խնդիրը բարձրաձայնվեց, մենք հանեցինք այդ լոտերը։ Օրենքի առումով խնդիր չեմ տեսնում, սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է, իսկ այդ ամենի մեջ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ինչ–որ պայմանավորվածություններ, ուղղակի անլուրջ եմ համարում»,– ասել էր քաղաքապետը։

Նրա խոսքով, այդ հողատարածքների կադաստրային  վկայականները տրամադրված են եղել դեռ 2009թ–ին, երբ այդ տարածքներում ենթակառուցվածքներ չեն եղել։ 

Իսկ երբ մարզպետարանն իրենց փաստեր է ներկայացրել, իրենք այդ տարածքները հանել են աճուրդից։

Աբովյանի քաղաքապետն ասել էր նաև, որ իրավական գործընթացին նորմալ է վերաբերվում և պատրաստ է օրենքի առաջ ապացուցել իր արդարացիությունը։

Ըստ թեմայի

Խոշոր չարաշահումներ` Արթիկի դպրոցներից և հիվանդանոցներից մեկում. հարուցվել են քրգործեր
«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել
Դատախազությունը մեկնաբանել է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու լուրերը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ