05:11 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան

Ո՞ր բուհի ռեկտորին էր վերաբերում Փաշինյանի հայտարարությունը. պատգամավորի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (713)
220 0 0

Կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը նոր Հայաստանում տեղ չունի: Իշխող կուսակցության անդամն այսօր մեկնաբանել է կառավարության ու կուսակցության ղեկավարի այդ հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի խոսքը մեկ բուհի ու մեկ ռեկտորի մասին չէր, այլ բուհական համակարգի: Այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը նոր Հայաստանում տեղ չունի:

«Դուռ փակելը կընդհանրացնեի: Դա վերաբերում է և՛ կրթության որակին, և՛ կրթական միջավայրին, և՛ տարիներ շարունակ եղած արատավոր պրակտիկաներին: Թող որևէ մեկը չփորձի ինձ հակառակն ապացուցել, որովհետև ինքս բազմիցս ենթարկվել եմ այդպիսի ճնշումների: Հիմա, երբ ասվում է չի եղել նման բան, ես դրա ականատեսն եմ եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը ԵՊՀ-ի մասին է,որտեղ ինքը դասախոսել է:

Բայց լրագրողների դիտարկմանը, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կա, քանի որ վարչապետը շեշտել էր, որ իր հայտարարությունը քաղաքական որոշում է, Հովհաննես Հովհաննիսյանը չհամաձայնեց:

«Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին և դա պետք է ընկալեն նաև կրթական համակարգի մյուս խաղացողները, որ նախկինում եղած արատավոր պրակտիկան այլևս չկրկնվի, երբ կրթական համակարգը ծառայում էր մեկ կուսակցության շահին»,- ասաց նա:

Հիշեցնեք` մարտի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել՝ սկսած բուհականից մինչև դպրոցական համակարգ։

«Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նաև շեշտել էր, որ սա քաղաքական որոշում է և վաղ թե ուշ պետք է իրագործվի:

 

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (713)

Ըստ թեմայի

Ուսանողներից գումար է վերցրել ու տվել ռեկտորին. դատախազության հերթական բացահայտումը
«Մտադիր են փոխել բժշկական համալսարանի ռեկտորին, նոր անուններ են շրջանառվում». «Հրապարակ»
Գյումրիում ձերբակալել են դպրոցի տնօրենին ու գործավարուհուն
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ