18:40 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Հովհաննես Խուդոյան. փաստաբան

Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը հետաձգվեց

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
14601

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 11–ին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ  նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց։ Այդ մասին լրագրողներին դատական նիստից հետո հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով` հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11–ին։

«Մեր բողոքի հիմքն այս էր` այն ժամանակ, երբ վերաքննիչն ազատ էր արձակել Քոչարյանին ու ասել, որ նա անձեռնմխելի է, մինչև այդ ակտի բեկանումը` Քոչարյանի մեղադրանքը պետք է հանվեր և նա պետք է քրեական հետապնդման չենթարկվեր։ Այդ ընթացքում, սակայն, եղել են շատ դատավարական գործողություններ, այդ թվում` «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման նոր միջոցն է ընտրվել։ Ստացվում է, որ այդ ընթացքում բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ»,–ասաց Խուդոյանը։

Նրա խոսքով` գործը քննող քննիչը չէր կարող այլ որոշում կայացնել, քան այն, ինչը նախատեսված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Հետևաբար, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածի համար Քոչարյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում է իրականացվել։

Հարցին, թե արդյո՞ք վճռաբեկ դատարանը չի ընդունել Քոչարյանի անձեռնմխելիության հիմքը, Խուդոյանը պատասխանեց, որ վճռաբեկը ոչ թե չի ընդունել, այլ ասել է` վերաքննիչը սխալ է գնահատել անձեռնմխելիության հիմքը։ «Վճռաբեկը չի ասել` կա անձեռնմխելիությո՞ւն, թե՞ ոչ։ Վճռաբեկ դատարանը չափանիշներ է տվել, որոնց հիման վրա էլ պետք է ստորադաս դատական ատյանը` վերաքննիչը որոշում կայացներ։ Սակայն, ի վերջո, խոսքը Վճռաբեկինն է, որը չկա և որն ուշացվում է»,–ասաց Խուդոյանը։

Նրա խոսքով` ապրիլի 11–ին դատարանի որոշումը կարող է և չլինել, բայց վերջնական լուծումը` դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ, հնարավոր է հրապարակվի։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ըստ թեմայի

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը մերժվել է
Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ
թեգերը:
Հայաստան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ