00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքները. Վիեննան կորոշի հետագա բանակցությունների ճակատագիրը

© Photo / official site of the Prime minister of RAНеформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос
Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի արտասովոր մոտեցումը խոսում է մի բանի մասին. Արցախի հարցով բանակցությունների իմիտացիա այսուհետ չպետք է լինի։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ ղեկավարությունը բավական վճռական է տրամադրված Արցախյան խնդրի բանակցային գործընթացում որակական փոփոխություններ մտցնելու հարցում։ Այս մասին է վկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ սկզբնական փուլում կոնկրետ օրակարգ չի լինելու։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյան-Ալիև անօրակարգ հանդիպումից արժե՞ մեծ ակնկալիքներ ունենալ

Փաշինյանի նման արտասովոր մոտեցումը խոսում է մի բանի մասին. Արցախի հարցով բանակցությունների իմիտացիա այսուհետ չպետք է լինի։ Եվ Վիեննայում Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպումը խոստանում է որոշակի առումով դարակազմիկ լինել։ ՀՀ վարչապետի սահմանած նշաձողից դատելով` հենց Վիեննայում կարող է կանխորոշվել հետագա բանակցային գործընթացի ճակատագիրը. կամ բանակցություններ կլինեն, կամ` ոչ։

Հանդիպմանը հայկական կողմի մասնակցության հիմնական լեյտմոտիվը ԼՂՀ–ն բանակցությունների սեղան վերադարձնելն է։  Ասել, թե Երևանն այս հարցը կտրուկ է դրել, նշանակում է ոչինչ չասել։ Միևնույն ժամանակ Բաքվում նույնիսկ լսել չեն ցանկանում Արցախի ներկայացուցիչների հետ բանակցելու մասին։ Նման պայմաններում, մի շարք դիտորդների կարծիքով, աճում է հավանականությունն այն բանի, որ քննարկումները փակուղի կմտնեն։ Սակայն քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` փակուղու սպառնալիքը ոչ  մի կերպ չի նշանակում, թե Երևանը սխալ դիրք է գրավել և պետք է հրաժարվի դրանից։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с посредниками Минской группы ОБСЕ по Карабаху (20 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը պատրաստվում է մեկնաբանություններ պահանջել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից

«Եթե մենք իսկապես ցանկանում ենք լուծել խնդիրը, ապա Արցախը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Արցախի վերադարձը կնշանակի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնում։ Չէ՞ որ իսկզբանե բանակցությունները վարում էին եռակողմ ձևաչափով` Հայաստան, Արցախ և Ադրբեջան։ Եվ այդ ձևաչափն է արձանագվել 1994 թվականի դեկտեմբերին Բուդապեշտի գագաթնաժողովի արդյունքում», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` Հայաստանում մինչ օրս թյուր կարծիք կա այն մասին, որ բանակցություններում փակուղին պարտադիր  մարտական գործողությունների վերսկսման կհանգեցնի։ Իրականում այդ երկուսը միշտ չէ, որ փոխկապակցված են։

«Հայտնի է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակահատվածում ոչ մի փակուղի բանակցություններում չկար, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում էին, որոշակի շփում միշտ եղել է, սակայն դա չխանգարեց, որ լայնածավալ էսկալացիա լինի», – ասաց նա։

Պատերազմի սպառնալիք կա միշտ, անկախ բանակցությունների ինտենսիվությունից։  Հայաստանում այդ սպառնալիքը միշտ պետք է հաշվի առնեն և պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе  - Sputnik Արմենիա
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ալիևի հետ հանդիպմանը. Փաշինյանը ներկայացրեց ձևաչափը

Նա կարծում է, որ օրակարգի բացակայության մասին վարչապետի հայտարարությունն  իրականում հայտ է ընթացիկ իրավիճակի նկատմամբ որակապես նոր, ադեկվատ օրակարգի ձևավորման։ Բաղդասարյանի կարծիքով` բոլորը, այդ թվում նաև Ադրբեջանը, հասկանում են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցության։

Բաղդասարյանը չի համարում, որ հայկական կողմը ձգտում է դուրս գալ Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից, թեև տեսականորեն այդ սկզբունքներն ավելի երկար ժամանակով հետաձգելու հնարավորություն միշտ կա։ Ամենայն հավանականությամբ խոսքն այն մասին է, որ Արցախն անձամբ հնարավորություն ունենա մյուս դերակատարների հետ միասին քննարկելու այդ սկզբունքները։

Израильский флаг на контролируемых Израилем Голанских высотах (11 октября 2018). Деревня Мадждаль Шамс - Sputnik Արմենիա
Արցախ. բարձունքներ, բայց ոչ Գոլանի. չարժե նմանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա

«Այնտեղ կետ կա տարածքների վերադարձի մասին (խոսքը 5 կամ 7 շրջանների, այսպես կոչված «անվտանգության գոտու» մասին է – խմբ.), որոնք Արցախն իր անբաժան մասն է համարում։ Ահա այդ հարցը ավելի առարկայական կարելի է քննարկել միայն եռակողմ ձևաչափում», – համոզված է Բաղդասարյանը։

Մարտի 26-ին Վիեննայում առաջնորդների նախապատրաստվող հանդիպման ֆոնին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի առաջատար ստորաբաժանումները փորձում էին իրենց դիրքերը Հայաստանի սահմանին մոտեցնել` Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ, սակայն այդ փորձը հայկական կողմը կասեցրել է։

Բաղդասարյանի գնահատականով` հավանաբար Բաքուն հանդիպման նախօրեին փորձում է բարձր մակարդակում «մուսկուլներով խաղալ»։ Սա նոր մարտավարություն չէ, հետևաբար հայկական կողմը պետք է նման միջադեպերին խիստ և ադեկվատ արձագանքի։

Լրահոս
0