15:17 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Մնացականյան-Մեմադյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

© Photo : press office of MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
12810

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի այսօր՝ մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ մարտի 29-ին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ