18:39 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Մհեր Գրիգորյան. ՀՀ փոխվարչապետ

Հաջորդը կկայանա Երևանում. ԵԱՏՀ խորհրդի նիստը Մոսկվայում նախագահել է ՀՀ փոխվարչապետը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքի, ծրագրերի իրականացման մեխանիզմների, թվայնացման, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին: Քննարկվել են նաև վարորդական իրավունքներին և էլեկտրոնային ստորագրություններին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկված նաև 2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

Նիստի ընթացքում որոշվել է ԵԱՏՀ հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 29-ին Երևանում:

Ըստ թեմայի

Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ տնտեսական հեղափոխությանը. պարզաբանում է դեսպան Կոպիրկինը
Իսկանդարյան․ «Հայաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից»
Հայաստանից ուղարկված ձկան խոշոր խմբաքանակն առգրավել են «Շերեմետևոյում»
ԵԱՏՄ–ի տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ