20:29 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փաշինյանը Վիեննայում պատմել է Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
252 0 0

Ավստրիայում գտնվող ՀՀ նարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ հանդիպումը դրական է համարում։ Այդ մասին նա ասել է Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը։

Փաշինյանի խոսքով` չի կարելի ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն կամ ինչ–որ դարակազմիկ շրջադարձ։ Բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս կողմերին խոսել իրենց պատկերացումների, խնդիրների և օրակարգի, գործընթացի մասին, որի մասին նա հայտարարել է դեռ Ստեփանակերտում։

«Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը կգնահատի դրական։ Մինչև հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին և փորձել գալ այն եզրակացության, թե հանդիպմանն ով հաղթեց և ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել, թե ես հաղթեցի և դիմացինը պարտվեց: Սկսվել է խոսակցություն և այդտեղ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Այս կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ և առաջին հերթին ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ», – նշեց վարչապետը։

«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում արդեն իմ ասուլիսի ընթացքում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ կգնահատի հանդիպումը դրական»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ դեռ չգիտի, թե այսօրվա հանդիպման ու խոսակցության վերաբերյալ ինչպիսի գնահատական ունի Ադրբեջանի նախագահ Ալիևը: «Հույս ունեմ, որ մեր գնահատականները տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի», - հայտարարեց նա:

Ըստ թեմայի

Հայ զինվորի լուսանկարը գողացել ու կեղծ լուրեր են տարածում
Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

Գլխավոր թեմաներ