05:04 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը. ՄԽ հայտարարությունը

© Photo : press office of the MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
27011

ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց ղեկավարած երկրների արտգործնախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել ՄԽ համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։

Համանախագահների գնահատականով՝ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու առաջնորդներին հստակեցնելու իրենց  դիրքորոշումները:

«Նրանք տեսակետներ փոխանակեցին մի շարք առանցքային հարերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։ Երկու առաջնորդներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Հիշատակելով Դուշանբեում իրենց ունեցած խոսակցությունը՝ առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում», - ասված է հայտարարության մեջ։

Համանախագահների ստորագրած տեքստում փաստվում է, ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց ղեկավարած երկրների արտգործնախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել ՄԽ համանախագահների հետ։

Երկու երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը։

Ըստ թեմայի

Հայ զինվորի լուսանկարը գողացել ու կեղծ լուրեր են տարածում
Փաշինյանը Վիեննայում պատմել է Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին
Ավստրիայի կանցլերը Վիեննայում առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Մինսկի խմբի համանախագահը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Tert.am
Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ