09:07 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Депутаты от фракции Процветающая Армения на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн

Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում բեկում չի արձանագրվել. ԲՀԿ

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

ԲՀԿ–ի համար ղարաբաղյան հարցի լուծումն անընդունելի է առանց Արցախի ժողովրդի մասնակցության։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Փաշինյանի և Ալիևի հանդիպման ընթացքում բեկում չի արձանագրվել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպմանը։

«Համանախագահների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գլխավոր հարցը եղել են փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքները: Դա տրամաբանորեն ենթադրում է թե՛ դիպուկահարների հետքաշման, թե՛ սահմանային լարվածության թոթափման աշխատանքներ: Իհարկե, մտահոգիչ է այն, որ առաջին հանդիպման ընթացքում պիտի հնչեին տեսակետներ` Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին, բայց տարածված հաղորդագրություններից պարզ է դռնում, որ առնվազն պաշտոնական մասով այդ մասին տեղեկատվություն չկա»,- ասաց նա:

Заседание в  Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Իվետա Տոնոյան

Պատգամավորի դիտարկմամբ` այն, որ Ալիևը հանդիպումից հետո չհայտարարել, որ ֆորմատի փոփոխություն չի լինելու, կարող է նշանակել երկու բան. կա՛մ հարցը քննարկվել է ու արժանացել Ալիևի բացասական արձագանքին, կա՛մ Ադրբեջանի նախագահն այս հայտարարությամբ փորձում է կանխել նման հնարավորությունը:

Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքները» նոր փաստաթղթով փոխարինելու հնարավորությանը, Տոնոյանը մտահոգիչ որակեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ անդրադարձ չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին:

«Մեզ համար խնդրի կարգավորումը դիտարկվում է այս համամասնության մեջ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԲՀԿ-ի համար անընդունելի է այս հարցի ցանկացած լուծում կամ կանխորոշում` առանց Արցախի ժողովրդի մասնակցության։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին:

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Նրանց ծանոթացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Ըստ թեմայի

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե
Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան
Մինսկի խմբի համանախագահը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Tert.am
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ