00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մանրամասները դեռ չի պատմել թիմակիցներին

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Рубен Рубинян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Рубен Рубинян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը համոզված է, որ հումանիտար ոլորտում քայլերը պիտի լինեն համաչափ երկու կողմերից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը վարչապետի հետ չի հանդիպել: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը` նշելով, որ հանդիպման մասին իրենց տեղեկությունները սհմանափակվում են պաշտոնական հաղորդագրություններով:

Այդուհանդերձ պատգամավորը նշեց, որ որոշ փաստեր իրենց համար ակնհայտ են:

«Նախ բանակցային առկա փաստաթղթերին փոխարինող նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և դա շատը տրամաբանական է,որովհետև բանակցություններում այս պահին չկա հստակ բովանդակային փուլ: Ինչպես բազմիցս նշվել է, կողմերը խոսում են բանակցությունների պատմությունից, միմյանց ընկալումներից և այլն»,- ասաց նա:

Անդրադառնալով հանդիպումից հետո հայտարարված հումանիտար ոլորտում քայլեր մշակելու մասին հայտարարությանը` Ռուբինյանը նշեց, որ այդ քայլերի շուրջ հստակություն այս պահին չկա, բայց համոզմունք հայտնեց, որ դրանք պիտի լինեն համաչափ երկու կողմերից և միտված լինեն բանակցություններում փոխվստահության մթնոլորտ ապահովելուն:

Депутаты от фракции Процветающая Армения на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում բեկում չի արձանագրվել. ԲՀԿ

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին:

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Նրանց ծանոթացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Լրահոս
0