08:49 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
ՀՀ ԱԳՆ շենքը

Ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Արձանագրում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում»:

Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:

Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների  բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:

Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանակություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:

Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ըստ թեմայի

Հերթապահ լեյտենանտ Արսեն Թորոսյանը տագնապով արթնացավ. ի՞նչ էր անում նա 2016–ի ապրիլին
Զարթոնքը փորձության պահին եղավ. ապրիլյան պատերազմի տղերքը հաղթեցին ոչ միայն հակառակորդին
«Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ». Ժորա Աֆրիկյան
ՀՀԿ ներկայացուցիչները «Եռաբլուրում» պատասխանել են պատերազմի մասին հարցերին
Աֆրիկյան. «Ամեն ինչ կանեմ, որ ապագա զավակս հասկանա զինվորի ու սպայի նշանակությունը»
Երեք տարի անց էլ վերքը չի սպիանում. պաշտոնյաները Եռաբլուր են այցելել
թեգերը:
Արցախ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Երևան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ