05:26 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում

«Ով չի լսում Փաշինյանին, կլսի Տոնոյանին». բանակցությունների հայկական բանաձևը

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Քաղաքական գործընթացը հիբրիդային բնույթ է կրում, վարչապետի մեղմ հայտարարությունները փոխարինվում են ուժայինների կոշտ արտահայտություններով։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանը «հիբրիդային» արտաքին քաղաքականություն է վարում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։

Նրա խոսքով` բանակցություններում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ներկայացրել են իրենց դիրքերը, և հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել։

«Ճիշտ է՝ ոչ ոք պատրանքներ չուներ: Բոլորը հասկանում էին, որ հանդիպումը որևէ էական արդյունք չի տա: Իրականում այն, ինչ տեղի ունեցավ, առավելագույնն էր, որին կարելի էր հասնել և սպասել այս հանդիպումից՝ հատկապես բանակցային գործընթացի ներկայիս փուլում: Եթե կարելի է այսպես արտահայտվել, ապա կողմերը հետախուզություն են անցկացրել միմյանց և ընդհանրապես իրավիճակի ուղղությամբ»,- նշեց քաղաքագետը:

Հակոբյանը չբացառեց, որ երկրների առաջնորդներին խնդրել են զերծ մնալ կոշտ մեկնաբանություններից և արձանագրել ինչ–որ դրական արդյունք, որը վերածվել է մարդասիրական ոլորտում քայլերի մասին պայմանավորվածությունների։

«Դրան հաջորդած Դավիթ Տոնոյանի հայտարարությունը պայմանավորված էր։ Փաշինյանը ելույթ է ունենում ավելի զուսպ գնահատականներով, իսկ Տոնոյանը բավական կոշտ հայտարարություն է անում։ Դա պայմանավորված է նրանով, որ պաշտպանության նախարարն իսկապես պետք է ավելի կոշտ լինի, բազե լինի», – ասաց Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ԱԱԾ ղեկավարը մոտ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել «ոչ մի թիզ հող» կոշտ հայտարարությամբ։ Նրա կարծիքով` ուժայինները զբաղվում են նրանով, ինչով պետք է զբաղվեն։

Հակոբյանն անդրադարձավ այն արտահայտությանը, որ արել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Երմակովի` «ով չի ցանկանում լսել Սերգեյ Լավրովի բացատրությունները, թող արդեն լսի այն, ինչ նրանց կբացատրի Սերգեյ Շոյգուն»։

«Եթե դա ադապտացնենք Հայաստանում հնչած այսօրվա հայտարարություններին, ապա աշխատում է մոտավորապես նույն բանաձևը` ով չի ուզում հասկանալ Փաշինյանին, ստիպված կլինի շփվել Տոնոյանի հետ», – ասաց Հակոբյանը։

Քաղաքական գործընթացը հիբրիդային բնույթ է կրում։ Մի կողմից, բանակցություներ են ընթանում, որոնցում կողմերը պայմանավորվում են պահպանել խաղաղություն, մյուս կողմից` ուժայինները ցույց են տալիս կոնկրետ «տոնայնություն»։

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր. «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքների»։

Ըստ թեմայի

Քաղտեխնոլոգը պարզաբանել է Փաշինյանի ու Տոնոյանի հռետորաբանությունը
Վիեննայի հանդիպման հետքերով. Երևանը կբանակցի Բաքվի հետ, բայց վառոդը չոր կպահի
Ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ
Քանի դեռ գլուխներ են կտրում, անհնար է խոսել խաղաղության մասին. Մարուքյան
թեգերը:
Հայաստան, Դավիթ Բաբայան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ