22:43 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Անդրեյ Ռուսակով

Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց կարիքն ունեն. Ռուսակով

© Sputnik / Andranik Ghazaryan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Քաղաքականությունը հենց դրա համար է, որ շրջանցեն սուր անկյունակներն ու փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանն ու Մոսկվան դատապարտված են համագործակցության։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը:

«Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներ շատ են եղել։ Իհարկե, զգուշավորություն է եղել, ինչպե՞ս կարող էր չլինել։ Իշխանության, մարդկանց նման կտրուկ փոփոխությունը չէր կարող զգուշավորություն չառաջացնել», – ասաց Ռուսակովը։

Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի կարիքն ունի, Ռուսաստանն էլ Հայաստանի կարիքն ունի։ Այստեղ «միակողմանի երթևեկություն» հասկացություն չկա։

«Դա մտերիմ դաշնակից է, ինտեգրացիոն միավորումների անդամ է։ Այնտեղ տեղի ունեցող մրրկայնային իրադարձությունները օբյեկտիվորեն զգուշավորություն էին առաջացնում», – նշեց Ռուսակովը։

Եկավ քաղաքական նոր առաջնորդ, որին այդքան էլ լավ չէին ճանաչում։ ՀԱՊԿ–ի, Խաչատուրի հետ դեպքն եղավ, որը կազմակերպության բոլոր անդամների կողմից գնահատվեց որպես վնաս ՀԱՊԿ–ին։

Սակայն հաշվի առնելով Հայաստանի արտգործնախարարի, վարչապետի հանդիպումները ռուսաստանցի գործընկերների հետ, շփման բոլոր կետերը քննարկվում են։

«Քաղաքականությունը հենց դրա համար է, որ շրջանցեն սուր անկյունակներն ու փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնեն», – ասաց փորձագետը։

Ռուսակովն ուշադրություն հրավիրեց Փաշինյանի այն խոսքերին, որ նա չի տեսնում այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ քննարկել ու լուծել։

«Ռուսաստանն ու Հայաստանը դատապարտված են համագործակցելու», – ասաց Ռուսակովը։

Նա նշեց` Մոսկվան անում է  ամեն բան, որ հայկական ապրանքները ԵԱՏՄ շուկա դուրս գան։

Ինչ վերաբերում է  Արցախին` ապա այդ խնդիրը պարզ լուծում չունի։ Նրա խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարթ հարաբերություններ պահպանելու մեջ` հաշվի առնելով դրա կարևորությունը Կասպից ավազանի շրջանակում։

Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը  ոչ ոքի պետք չէ, բայց դա բավականին բարդ լուծվող հարց է։

Ըստ թեմայի

Կա ձեռքբերման սխեմա, փակագծերը չպետք է բացել. Հովհաննիսյանը` ՍՈՒ-30–ի ձեռքբերման մասին
Հայաստանը կարողացել է պահպանել իր մասնագետներին. Նիկոլայ Կոմլև
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատմել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին
Հայաստանում նավթ ու գազ չկա, բայց աշխատավարձներն ավելի բարձր են. ղազախստանցին դժգոհ է

Գլխավոր թեմաներ