15:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
ՀՀ կառավարություն

3 փոխվարչապետ` 2–ի փոխարեն. առաջարկում են ՀՅԴ–ն և ԼՀԿ–ն. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
33 0 0

ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, և նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։

ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, և այդ մեկն էլ վերահսկի Սփյուռքի ոլորտը և լինի Սփյուռքի ու հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս տեսակետը ձևավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաև այնպիսինները, որոնք չեն ընդունվել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, և նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը:

Ըստ թեմայի

Տիգրան Ավինյանն իր 30-ամյակը նշեց կառավարության նիստում
«Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի նոր մոդել է առաջարկում
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ