19:44 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Մուրճի և զնդանի արանքում

Իշխանությունը հայտնվել է ԼԳԲՏ մուրճի և պահպանողական հանրության զնդանի արանքում. Իշխանյան

© Sputnik / Владимир Астапкович
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Իրավապաշտպանի կարծիքով` Հայաստանում կուսակցական համակարգ չկա, և ցանկացած քաղաքական դիմակայություն կընթանա արհեստականորեն ստեղծված թեմաների շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթի հետ կապված պատմությունը հերթական անգամ ցույց է տվել հասարակությունում քաղաքական դիսկուրսի բացակայությունը և իրենց գաղափարախոսության հիման վրա գործելու քաղաքական ուժերի անպատրաստությունը։ Այդ կուսակցությունները, այդ թվում` իշխող ուժը, գործում են` ելնելով տարբեր սոցիալական խմբերի ակնթարթային պահանջներից։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հիմա հայտնվել են մուրճի և զնդանի միջև։ Մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հակադրվել  պահպանողական հասարակությանը, որը ղեկավարվում է տարբեր կարծրատիպերով և կլիշեներով։ Այս թեմայով Փաշինյանի վերջին հայտարարությունները դրա հաստատումն են։

«Մյուս կողմից, կան միջազգային գործընկերներ` ի դեմս եվրոպական կառույցների, որոնք մշտապես կոչ են անում հետևել մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերին։ Հիմա Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե որն է կարևոր` հասարակական վարկանիշը պահպանելը, թե մարդու իրավունքների ու ազատությունների, այդ թվում` սեռական փոքրամասնությունների վրա շեշտը դնելը», – ասում է Իշխանյանը։

Նա ենթադրում է, որ խուսավարելու բոլոր փորձերով հանդերձ Փաշինյանն ավելի շատ հակված է հիմնվել հասարակական կարծիքի վրա։

Իր հերթին ընդդիմությունը, չունենալով ինչ–որ գաղափարախոսական հիմք, փորձում է մրոտել իշխանությանը` խաղարկելով ավանդական ընտանեկան արժեքների խաղաթուղթը։

«Ամեն դեպքում արհեստական օրակարգ է պարտադրվում։ Քանի որ Հայաստանում վաղուց գաղափարական պայքար չկա, դիմակայություն է ընթանում նման դատարկ թեմաների շահարկումների միջոցով», – կարծում է նա։

Իշխանյանն իրավիճակից դուրս գալը տեսնում է քաղաքական, կուսակցական համակարգ ձևավորելու մեջ։ Համակարգի, որը հիմնվում է կոնկրետ գաղափարախոսությունների վրա` սոցիալիստական, լիբերալ, պահպանողական և այլն։ Քանի դեռ այդ արժեքների շուրջ կուսակցություններ չեն ստեղծվել, հասարակությանը կպարտադրվեն արհեստական թեմաներ ու օրակարգեր։

«Ցույց տվեք ինձ քաղաքական ուժ, որը կառուցվում է ոչ թե մի մարդու հեղինակության վրա, այլ ունի հստակ գաղափարախոսական հիմք, գաղափարախոսական կմախք։ Հ.Յ. Դ.-ից բացի (թեև որոշ սահմանափակումներով) մենք նման կուսակցություններ չունենք։ Եվ եթե այս կամ այն քաղաքական ուժի ղեկավարի հետ ինչ–որ բան պատահի, այդ կուսակցությունը հաջորդ օրը կքանդվի», – ասաց Իշխանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումներ էին անցկացվում. օրակարգում նշված էր դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում «Իրավունքի կողմը» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ սկանդալային հայտարարություն անելով այն մասին, որ ինքը տրանսգենդեր է։

ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների ժամանակ տրանսգենդերի ելույթի, դրան հաջորդող այդ ելույթի դեմ բողոքի ակցիաների համար ԵՄ-ն հայտարարություն էր տարածել։ Մասնավորապես, ԵՄ–ն հորդորել էր դատապարտել ատելության խոսքը, և կոչ արել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։ ԱԳՆ պատասխան հայտարարությունը նշվել է, որ Հայաստանի միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ։

Ըստ թեմայի

Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել. գուցե պատճառների՞ վրա կենտրոնանանք
Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին
Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ քարոզի. ովքե՞ր էին հավաքվել ԱԺ բակում
«Ավելի լավ է չքննարկել». քահանային մտահոգում է Հայաստանում նույնասեռականների թիվը

Գլխավոր թեմաներ