ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Դիվանագիտական այդ պաշտոնում նշանակվել է Անահիտ Հարությունյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Պարագվայում ՀՀ դեսպան է նշանակվել Էսթերա Մկրտումյանը:
Մինչ այդ Էսթերա Մկրտումյանը 2017 թվականից համատեղում էր Արգենտինայի, Ուրուգվայի, Չիլիի և Պերուի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնները։