21:20 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Здание Республиканской Партии Армении

ՀՀԿ-ից հեռացածները վերադառնում են, բայց առանց քարտուղարուհու ու վարորդի. «Հրապարակ»

© Sputnik / Nelli Danielyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
234710

Թերթն անդրադարձել է ՀՀԿ–աշխատանքին և պարզել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամբողջ օրը գրասենյակում է:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են և նստում մինչև օրվա վերջ, որովհետև ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է և հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ»,– գրում է թերթը։

Ըստ «Հրապարակի»` ՀՀԿ-ով հետաքրքրվում են նաև ռուսական և արևմտյան էմիսարները։

ՀՀԿ–ն խնդիր ունի նաև պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների, բայց, ինչպես թերթն է գրում,« ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ էլ ուղիղ շփվել չի ստացվում»։ Այս բացը նախկին իշխանական ուժը փորձում է լրացնել այլ ուժերի հետ շփումներով, գոնե տեղեկացվածության մասով։

«Հրապարակը» նաև հայտնում է, որ թեև ՀՀԿ գրասենյակը դարձյալ բազմամարդ է, բայց գրասենյակի պատասխանատուներն այլևս քարտուղարուհիներ ու վարորդներ չունեն, իրենց մեքենաներն ինքնուրույն են վարում, քանի որ միջոցները սուղ են:

Ըստ թեմայի

ՀՀԿ վերնախավն այցելել է քաղաքային պանթեոն. ներկա էր Սերժ Սարգսյանը
Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը` լրագրողին
Սերժ Սարգսյանը խոսելու է. Աշոտյան
Սերժ Սարգսյանի եղբորորդին կհեռանա՞ Հայաստանից. դատարանը վերադարձրել է նրա անձնագիրը
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ