11:23 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Ստամբուլ

Հայաստանն իրավացի է, բայց եթե Թրամփն էլ արտասանի «բաղձալի» բառը, Թուրքիան անդրդվելի կմնա

© AFP 2018 / OZAN KOSE
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (137)
135 0 0

Վիկտոր Նադեին-Ռաևսկի համարում է, որ Հայոց ցեղասպանության փաստը չընդունելը մարդկության դեմ հանցագործություն է։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Եթե ԱՄՆ–ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հանգամանքը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիայի դիրքորոշման վրա, բայց հակաամերիկյան տրամադրությունների պոռթկում կառաջացնի թուրքական հասարակության շրջանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացած Մոսկվա–Երևան տեսակապի ժամանակ այս մասին ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունը չճանաչելը սխալ է։ Սակայն եթե անգամ ամերիկացիները ճանաչեն ու իսկապես օգտագործեն «ցեղասպանություն» բառը, դժվար թե դա ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա։ Հակառակը` մենք վրդովմունքի ալիք, համաամերիկյան տրամադրություն ալիք կտեսնենք, հատկապես, որ ԱՄՆ–ում նման ալիքի համար պատճառները քիչ չեն», –ասաց նա։

Նրա խոսքով` ԱՄՆ–ի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ, Գոլանի բարձունքների հետ կապված իրադարձությունը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26–ին Գոլանի բարձունքներն Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին փաստաթուղթ է ստորագրել) վրդովմունքի ալիք է առաջացրել ամբողջ իսլամական աշխարհում, այդ թվում` Թուրքիայում։

Նա ընդգծեց, որ հակաամերիկյան տրամադրություններն այսօր Թուրքիայում բավականին ուժեղ են։ Դրան նպաստել են նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցները, թուրքական ապրանքների արտահանման բարձր տուրքերը, C-400 ռուսական համալիրների գնումը, մի շարք ծրագրերը կանգնեցնելու փորձերը և այլն։

Նադեին-Ռաևսկին հորդորեց սպասել, թե այս տարի ինչ կասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ին։

Փորձագետը հիշեցրեց, որ պետք չէ մոռանալ` հենց Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ուղի հարթեց ապագա հանցագործությունների, այդ թվում` Հոլոքոստի համար։

Նա խոսեց նաև Հայաստանի դիրքորոշման մասին։

Виктор Надеин-Раевский на заседании армяно-российского Лазаревского клуба (1 декабря 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Վիկտոր Նադեին-Ռաևսկի

«Հայաստանը ճիշտ դիրքորոշում ունի։ Չի կարելի թույլ տալ, որ ոճրագործությունը մոռացության մատնվի։ Հենց Հայաստանի դիրքորոշումը, նախնիների ու անցյալի հանդեպ վերաբերմունքն է, որ ազգը դարձնում է ինքնատիպ ու ինքնաբավ», – ասաց Նադեին-Ռաևսկին։

Նա վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է. հիշեցնում է անցյալի մասին, նոր փաստաթղթեր է բացահայտում` շարունակելով իր դիրքորոշումը պնդել համաշխարհային ու միջազգային կազմակերպություններում։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (137)

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն խայտառակ ձևով շահարկում է ցեղասպանություն բառը՝ նսեմացնելով դրա իմաստը
Նահանգապետի ուղերձի շեշտադրումները. Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Որպեսզի աշխարհն իմանա ոճիրի մասին». լուռ ակցիա ԱՄՆ–ում Ցեղասպանության զոհերի հիշատակին
Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
թեգերը:
Ցեղասպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ