09:25 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Դավիթ Սանասարյան

Ի՞նչ է` հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալվել. Ցոլակյանը` Դավիթ Սանասարյանի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
16411

Ցոլակյանն իշխանության մեջ գտնվող մարդ է և խնդիրների մասին բարձրաձայնում է հենց իշխանավորների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով` Հայաստանում շատ լուրջ իրավիճակ է փոխվել։ Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ։

«Իրավիճակ է փոխվել բառը շատ առօրեական է դարձել, քանի որ ասում են` իրավիճակ է փոխվել ու անցնում են վրայով։ Ես գոհ եմ իմ աշխատանքից էլ, գործից էլ։ Իհարկե, կան լիքը բաներ, որ պետք է փոխվեն, կան նաև խնդիրներ»,–ասաց նա։

Նրա խոսքով` քանի որ ինքն իշխանության մեջ գտնվող մարդ է, ապա խնդիրների մասին բարձրաձայնում է հենց իշխանավորների մոտ։ «Ես խոսում եմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Ես չեմ կարող նայել, որ այսինչ բանը չի ստացվում ու ուրախանամ դրա համար։ Մյուս կողմից, հաճախ քննադատությունները վերածվում են չարախոսությունների, ինչին դեմ եմ»,–ասաց նա։

Հարցին, թե Ցոլակյանը կսպասե՞ր, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք կառաջադրվի` Ցոլակյանը պատասխանեց, որ, այո, ինքն ամեն ինչ էլ սպասում է. «Գործի մանրամասներից տեղյակ չեմ, բայց ի՞նչ է` հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալվել։ Բոլորն էլ մարդ են։ Կարևորն այն է, որ բոլորը պետք է հավասար պատասխան տան։ Ամենազարգացած երկրներում էլ նման դեպքեր լինում են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։

Ըստ թեմայի

Փաշինյանն իմ հանդեպ քաղաքական հետապնդում չի պատվիրի. Սանասարյանը` տարածված լուրերի մասին
«Իմ դեմ իրականացվողը շինծու է». Դավիթ Սանասարյանը գրառում է հրապարակել Facebook-ում
Քենեդու սպանությունն ու կոռուպցիան. Դավիթ Սանասարյանը գրառում է արել Facebook–ում
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Ֆելիքս Ցոլակյան, Դավիթ Սանասարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ