13:57 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Պուտինն ու Փաշինյանը

Ռուսաստանի հետ հարաբերություններում մութ անկյուններ չկան. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
121 0 0

Հայաստանի վարչապետը կարծում է, որ ռուսական վերլուծական օղակներում ոչ միշտ են լավ հասկանում Հայաստանի իրողությունները, բայց Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայ–ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում։

«Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը», – ասել է վարչապետը։

Միաժամանակ նա հավելել է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ: Յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական օրակարգը, և դա որևէ կերպ չի անդրադառնում մյուս երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա:

«Իհարկե, կան նրբություններ: Օրինակ` Եվրամիության հետ մեր հարաբերություններն ավելի են ակտիվացել: Բայց մեր ռուս գործընկերները գիտեն այդ մասին: Մենք, ինչպես և խոստացել էինք, մեր հարաբերութուններում մնում ենք թափանցիկ ռուս գործընկերների համար: Եվ իմ պատասխանն է՝ այո՛, Ռուսաստանը մեզ համար ռազմավարական դաշնակից է», – ասել է Փաշինյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ ռուսական վերլուծական օղակներում ոչ միշտ են լավ հասկանում Հայաստանի իրողությունները։ Նրա խոսքով` Ռուսաստանում հաճախ բարեկամ են համարել այն հայ քաղաքական գործիչներին, որոնք ընդհանրապես համակրանք չեն վայելելում ժողովրդի շրջանում։

«Ուզում եմ ասել հետևյալը. Հայաստանում Ռուսաստանի բարեկամը ոչ թե վարչապետն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներն են, այլ հայ ժողովուրդը։ Դա պետք է հաշվի առնել, ոչ թե նախապատվություն տալ առանձին անձնավորությունների», – ասել է նա։

Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանում որոշ փորձագետներ և քաղաքագետներ պետք է կանխագուշակեին, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխություն և իշխանափոխություն։

Վարչապետն արժեքավոր է համարել այն փաստը, որ հեղափոխությունից հետո հաջողվել է կայուն հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։

«Ընդհանրապես ռուսական ուղղությամբ երկու մակարդակ կա` իմ անձնական հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պետական ինստիտուտների միջև հարաբերությունները։ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ անձնական հարաբերություններն արագ են կարգավորվել։ Ես դրանք անկեղծ և դրական եմ համարում, նույնիսկ կարող եմ ասել` բարեկամական», – ասել է նա։

Ավելի վաղ ՌԲԿ–ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր, որ շիտակ և անկեղծ շփում ունի ռուս առաջնորդի հետ։ Փաշինյանը վարչապետության ընթացքում արդեն մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Պուտինը Հայաստան կգա տարեվերջին. Ալեն Սիմոնյան
Փաշինյանն ու Պուտինը կրկին կհանդիպեն, Մատվիենկոն ասել է` երբ և որտեղ
Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ
Սարգսյան․ «Պուտինը Հայաստան կգա»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ