18:45 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. 28 մարտի 2019 թ.

Միջնորդները կողմ կլինե՞ն, որ Արցախը լինի բանակցություններում. պարզաբանում է Մնացականյանը

© Photo : press office of MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
12210

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ չեն լինի, որ Ստեփանակերտը միանա բանակցային գործընթացին այն դեպքում, եթե հակամարտության կողմերը համաձայնության գան։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Այն, որ Ստեփանակերտը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցություններին, նվազեցնում է դրանց արդյունավետությունը։ Այս մասին 1in.am–ի ուղիղ եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, այլ շատ հստակ ամեն ինչ գիտակցում ենք։ Հայաստանը բանակցությունների կողմ է եղել ու մնում է, մենք կկատարենք մեր աշխատանքը»,  – ասաց Մնացականյանը։

Նախարարը վստահ է, որ բանակցությունների սեղանի շուրջ  Արցախի ներկայացուցիչների բացակայությունը նվազեցնում է դրանց արդյունավետությունը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ձևաչափի ամբողջականության կողմնակից է։ 

«Դա շատ հստակ ու  պրակտիկ հարց է, քանի որ անմիջականորեն վերաբերում է Արցախին, որը իրենից ներկայացնում է յուրահատուկ քաղաքական միավոր, սուբյեկտ, որն ունին բոլոր ռեսուրսները 150 հազարանոց ժողովրդի անունից խոսելու համար։ Այն համապատասխան մանդատ ունի», – ասաց Մնացականյանը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ բոլոր որոշումները պետք է  ընդունելի լինեն Արցախի ժողովրդի համար, որի անունից խոսում են համապատասխան մանդատ ստացած իշխանությունները։

Միաժամանակ Մնացականյանը խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ չեն լինի, որ Արցախը միանա բանակցություններին, եթե կողմերը համաձայնության գան։

Հիշեցնենք` ապրիլի 15–ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։» Մնացականյանի ու Մամեդյարովի նախորդ հանդիպումը կկայանա Մյունխենում։

Ըստ թեմայի

«Սեփական» դեսպանատներ այլևս չեն լինի. Փաշինյանը պահանջեց պարզել որոշ հարցեր
ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ. Մնացականյան
Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ

Գլխավոր թեմաներ