12:36 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում. 27 հուլիսի 2018 թ.

Ի՞նչ ակնկալել Մեդվեդևի այցից. ՌԴ-ի հետ հարաբերությունների առաջխաղացում է կանխատեսվում

© Photo : official site of the PM of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19110

Տնտեսագետն ու քաղաքագետը Դմիտրի Մեդվեդևի ու Վլադիմիր Պուտինի այցից հետո հայ–ռուսական հարաբերություններում առաջխաղացումներ են կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա երևանյան այցի ժամանակ Հայաստանի իշխանության հետ քննարկվելու են գազի սակագները, երկաթգծային հաղորդակցության հարցերն ու Մեղրի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի ապրիլի 30–ին։ Նա կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Մեդվեդևի այցի օրակարգը դեռ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կընդգրկի հարցերի լայն շրջանակ` սկսած երկկողմ հարաբերություններից մինչև ծրագրերը ԵԱՏՄ շրջանակում։

Թավադյանը չի բացառում, որ տվյալ հարցերով որոշ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Միաժամանակ փորձագետը կարծում է, որ շատ խնդիրների վերջնական լուծումը կարձանագրվի տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ։

«Պուտինի վերջին հայաստանյան այցի ընթացքում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցն է բարձրաձայնվել։ Ամենայն հավանականությամբ Մեդվեդևի այցի ժամանակ ու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին այդ հարցը կրկին կբարձրացվի», – նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով` տվյալ այցն ավելի շատ տնտեսական բնույթ ունի ու հայկական կողմը պետք է պատրաստակամություն հայտնի հստակեցնել կառավարության ծրագիրը, ՀՆԱ–ի աճի ու ԵԱՏՄ–ի ու Ռուսաստանի շուկա հայկական մթերքի արտահանման հստակ կանխատեսումներ ներկայացնել։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն, իր հերթին, կարծում է, որ Մեդվեդևի այցը չարժի դիտարկել երկկողմանի հարաբերությունների համատեքստում։ Նա վստահ է, որ Ռուսաստանի վարչապետի այցի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հայ–ռուսական հարաբերությունների խորացման ու տարբեր ինտեգրացիոն շրջաններում համագործակցության հարցերը, սակայն այդ ամենը կողմնակի բնույթ է կրելու, քանի որ հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելն է։

Նրա խոսքով` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում շարունակում է հնչել անցյալի հռետորաբանությունն ու մշտապես խոսվում է ռազմավարական համագործակցության տարբեր դրսևորումների մասին, շարունակվում են երկու երկրների առաջնորդների հանդիպումները, հայտարարվում է Պուտինի այցի մասին, ու արտաքնապես թվում է, թե հարաբերությունները նույն մակարդակի վրա են։
«Սակայն նաև անհանգստացնող ազդակներ կան. օրինակ Հայաստանում առկա խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ու Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումը։ Այսինքն` կան հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն», – ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին, որ տարեվերջին Հայաստան կգա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ թեմայի

Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ
Պարզ ճակատով նայում եմ մարդկանց աչքերին. Ռուբեն Վարդանյանը` մեղադրանքների մասին
Լռելու ու խոսելու ժամանակը. Սերժ Սարգսյանի լռության մեկ տարին
Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի եթերում գնահատեց Ռուսաստանի դիրքորոշումը
Երբեք չենք մոռանա. ռուսաստանաբնակ հայերի հուզիչ գրառումները Հայոց ցեղասպանության մասին
Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իրանի Իսլամական Հանրապետություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ