08:52 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Բրյուսել

Բելգիայի խորհրդարանի քայլն անընդունելի է. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

© Sputnik / Григорий Сысоев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (192)
111 0 0

Առաջիկա ընտրություններից հետո Հայ դատի հանձնախումբը մտադիր է սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ և հարցը վերադարձնել օրակարգ։

ԵՐԵՎԱՆ, 30 Ապրիլ — Sputnik. Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով` Բելգիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունն օրենքից հանելու որոշումն անընդունելի է և խորապես հիասթափեցնող: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախադրյալներ կան. մի քանի եվրոպական երկրներում նմանատիպ օրինակներ եղել են: Ժխտողականության սերմանումը, անշուշտ, խրախուսում է ավտորիտար ռեժիմը, ինչպիսին Էրդողանինն է, և, ցավոք, սա կանաչ լույս է` հակահայկական տրամադրությունների համար»,- ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջաններում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները: Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ չնայած Բելգիայի հայ համայնքի, խորհրդարանի մի քանի անդամների և ոլորտի մասնագետների ջանքերին`ընդունված տեքստը չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թեև Բելգիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով` Ներկայացուցիչների պալատ, Սենատ և կառավարություն` վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ. տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:

Ըստ Կարապետյանի` ցավալի է տեսնել, թե ինչպես Պալատի մեծամասնությունը անհաղորդ մնաց հասարակական կարծիքին, Բելգիայի լավագույն լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հոդվածներին, մարդու իրավունքների ակտիվիստների պահանջներին և տարբեր խորհրդարանականների տեսակետներին, որոնց նվիրվածությունն արդարադատությանը Հայ դատի հանձնախումբը շատ բարձր է գնահատում:

«Այս ամենը, անկասկած, նշանակում է, որ մենք Բելգիայի հայ համայնքի հետ էլ ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու`պահանջելով արդարադատություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և նրանց սերունդների համար»,–ընդգծել է Կարապետյանը:

Նրա խոսքով` առաջիկա ընտրություններից հետո իրենք մտադիր են սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ և հարցը վերադարձնել օրակարգ։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (192)

Ըստ թեմայի

«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը
Երբեք չենք մոռանա. ռուսաստանաբնակ հայերի հուզիչ գրառումները Հայոց ցեղասպանության մասին
Ծով ծաղիկներ Անմար կրակի մոտ. Երևանում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը. տեսանյութ
Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին

Գլխավոր թեմաներ