08:05 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ–ի հանդիպումը

ՀՅԴ–ն չի պատրաստվում անվստահության քվե ներկայացնել Փաշինյանի կառավարությանը. Սաղաթելյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
8720

«Դաշնակցությունը» չի քննարկում իշխանափոխության հարցը, թեև կուսակցությունը բազմաթիվ հարցեր և պահանջներ ունի երկրի կառավարության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՅԴ օրակարգում իշխանափոխության խնդիր չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի նորանշանակ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` հերքելով մամուլում տարածված լուրն այն մասին, թե ՀՅԴ–ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին և բանակցում է ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» հետ։

Ըստ Սաղաթելյանի` ՀՅԴ–ն ազատ է իր գործողություններում այս կամ այն քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում։

«Մենք ունենք մեր քաղաքական հարցերը, մեր օրակարգը։ Մենք բաց ենք բոլոր կուսակցությունների հետ համագործակցության համար։ Բայց մեր օրակարգում իշխանափոխություն չկա», – նշեց նա։

Այդուհանդերձ, ՀՅԴ–ն կարծում է, որ իշխանությունն Արցախի հարցում վարում է անորոշ, անհասկանալի քաղաքականություն։ Մինչև հիմա երկրի կառավարությունը հստակ դիրքորոշում չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը։

Սաղաթելյանի խոսքով` երկրի իշխանությունը նաև երկրի սոցիալ–տնտեսական զարգացման կոնկրետ ռազմավարություն չի ներկայացրել։

Կուսակցությունը խոստանում է մանրադիտակի տակ զննել իշխանության յուրաքանչյուր քայլը` հետևողականորեն պաշտպանելով բնակչության սոցիալապես խոցելի խավերի շահերը։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ