18:41 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Հակահեղափոխության օջախի հետքերով. ո՞ւմ է ուղղված Նիկոլ Փաշինյանի դժգոհ գրառումը

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
407 0 0

Քոչարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի դժգոհություններն ուղղված են ոչ թե Արցախի գործող իշխանությանը, այլ կոնկրետ անձի:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ խիստ արձագանքն առնչվում է կոնկրետ մարդու: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

«Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ մեկ մարդու` Վիտալի Բալասանյանին, որն այսօրվա իշխանությունը չէ, բայց կարող է լինել ապագա իշխանություն: Նա չի թաքցնում, որ կառաջադրի իր թեկնածությունը 2020 թվականի ընտրությունում», – ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի արձագանքը կապված է հենց Բալասանյանի հայտարարությունների հետ, որը թեև Անվտանգության խորհրդի ղեկավարն է, սակայն դա չի նշանակում, որ նա իշխանության անունից է խոսում:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրավիրելուն և արդեն Արցախի ղեկավարության ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաղորդակցվելուն, ապա դա, ըստ Քոչարյանի, «մարդկային մոտեցում էր»՝ առանց քաղաքական ենթատեքստի:

«Եթե Սերժ Սարգսյանին ընդունում են Ստեփանակերտում, չի նշանակում, որ այնտեղ Հայաստանի գործող իշխանության դեմ որևէ բան են ուզում կազմակերպել: Չեմ կարծում, որ ներկայիս իշխանության հետ որևէ խնդիր կա», – նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը չի կարծում, որ հայտարարությունը կարող էր կապված լինել նաև Արցախի գործող և նախորդ ղեկավարների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի` ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված նամակի հետ, որում կոչ էր արվում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա մասնակցել Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերի առիթով կազմակերպած միջոցառումներին:

«Այդ դիմումը մերժվել էր... Գլխավոր դատախազությունը կարող էր այն ավելի կոռեկտ մերժել, բայց դա էական չէ: Չեմ կարծում, որ (Փաշինյանի արձագանքը) դրա հետ է կապված: Դիմումը տոների հետ էր կապված, կարող էր ընդունվել, կարող էր չընդունվել», – ասաց Քոչարյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դիմումն անձամբ Փաշինյանին չէր ուղղված:

Այն հարցին, թե ինչու ամեն դեպքում վարչապետը բարձրաձայնեց իր դժգոհությունը նման ձևով և հրապարակայնորեն, քաղտեխնոլոգը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով` այդ հարցին պետք է պատասխանեն Հայաստանի և Արցախի ղեկավարները:

Նշենք, որ Բալասանյանի հայտարարություններն արդեն մեկնաբանել է Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա դրանք «տարօրինակ» է անվանել` նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում «զսպվածություն» պահպաներ:

Մայիսի 9-ին Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտարարության նկատմամբ պետք է հարգանք դրսևորեին:

Ավելին` լրագրողների հետ զրուցելու ընթացքում այն հարցին, թե ինչպես եք գնահատում Ադրբեջանի աշխուժացումը շփման գծում, Բալասանյանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա է «վերելակային բանակցություններ» վարում (Իլհամ Ալիևի հետ):

Ավելի վաղ Արցախի գործող և նախկին նախագահներ` Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը բաց նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը` կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա մասնակցել Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրմանը նվիրված հանդիսություններին: Նամակում նշվում էր, որ նախկին նախագահի ազատումը միասնության և համերաշխության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության համար, այլև հակառակորդի համար:

Ըստ թեմայի

Դատախազությունը պատասխանեց Արցախի նախագահների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու Արցախի կոչը չի վնասի Երևանի հետ հարաբերություններին
Ինչո՞ւ Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար էլ դիմում չեն գրել. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանտից
թեգերը:
Բակո Սահակյան, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ