18:47 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Վիտալի Բալասանյան

Պատգամավորները մեկնաբանել են Կարապետյան–Բալասանյան «մենամարտը»

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
147 0 0

ՀՀ ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Արցախում տեղի ունեցող քաղաքական խմորումներին ու մեկնաբանել դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Արցախի հետ կապված որոշակի զարգացումները կարող են շատ բացասական հետևանքներ ունենալ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Արցախի ու Հայաստանի պաշտոնյաների վերջին մի քանի հայտարարություններին, այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ցանկացած գործընթաց, որ կարող է թեկուզ քննարկումների ու քննադատությունների համատեքստում լարվածություն առաջացնել Արցախում, մեզ համար բացառապես անընդունելի են»,– ստեղծված իրավիճակի շուրջ ԲՀԿ–ի դիրքորոշումն այսպես ձևակերպես Տոնոյանը։

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին ՀՀ վարչապետի խոսնակի ու Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի ֆեյսբուքյան «փոխհրաձգությանը», պատգամավորը տեսակետ հայտնեց, որ դրանք ոչ թե պաշտոնական, այլ բացառապես ներանձնային մակարդակի հայտարարություններ են, որոնք որևէ հետևանք չեն ունենա։

Հիշեցնենք` մայիսի 9-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտարարության նկատմամբ պետք է հարգանք դրսևորեին:

Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Բալասանյանի ասածը «տարօրինակ» էր անվանել` նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում «զսպվածություն» պահպաներ:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ:

Նույն իրադարձություններին անդրադառնալով` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ Հայաստանի ընտրություններում անհաջողություն ունեցած քաղաքական ուժերը փորձեն Արցախի ընտրություններում դիվիդենտներ շահել` տարբեր գործընթացներ կազմակերպելով։

«Որևէ պաշտոնյա իրավունք չունի որևէ գործությունների, որոնք կթուլացնեն մեր երկու պետությունների անվտանգության համակարգը։ Իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանը հակադարձմանը, հակադարձումը հետևյալն էր` եթե դուք այդ պաշտոնն եք զբաղեցնում, անցանկալի է նման պահվածքը, և շատ ճիշտ գնահատական է, որովհետև այդ պահվածքը, եթե նկատել եք, նաև մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել»,– ասաց Քոչարյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ երկու կողմերին կոչ արեց պահպանել քաղաքական խաղի կանոններն ու հարգանքը միմյանց նկատմամբ։

«Արցախն ու Հայաստանը, անկախ նրանից, թե որտեղ ով է իշխանության, չպիտի երբևէ որևէ կերպ հակադրվեն միմյանց,– ասաց Գորգիսյանը, – նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանն Արցախում գա իշխանության, միևնույն է` Հայաստանն ու Արցախը որպես մեկ բռունցք պետք է ծառայեն Արցախի ու Հայաստանի միասնական շահերին»։

Հիշեցնենք` մայիսի 9-ին ընդառաջ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը բաց նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը` կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա մասնակցել Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրմանը նվիրված հանդիսություններին: Նամակում նշվում էր, որ նախկին նախագահի ազատումը միասնության և համերաշխության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության համար, այլև հակառակորդի համար:

թեգերը:
Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ