00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում կան այդպիսի տրամադրություններ, և անհնար է դրանց չարձագանքել. Ղուլյան

© Sputnik / Nelli DanielyanСовместная пресс-конференция спикеров парламентов Армении и Карабаха Арарата Мирзояна и Ашота Гуляна (15 мая 2019). Еревaн
Совместная пресс-конференция спикеров парламентов Армении и Карабаха Арарата Мирзояна и Ашота Гуляна (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մեկնաբանել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև հակասությունների մասին խոսակցությունները, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ։ Այսօր ՀՀ ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին լրագրողների հարցին այսպես արձագանքեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Այդուհանդերձ, արցախցի պաշտոնյան նշեց, որ Արցախի նախկին ու ներկա նախագահների միջնորդությունը ոչ թե դատավարության վրա ազդելու, այլ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելուն է վերաբերում։

«Ես ուզում եմ, որ մենք դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունքի։ Արցախում կան այդպիսի տրամադրություններ, և անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել»,- ասաց Ղուլյանը՝ հիշեցնելով, որ նույնաբովանդակ միջնորդությամբ դեռևս նախաքննության փուլում Հայաստանի իշխանություններին էին դիմել նաև Արցախի խորհրդարանի պատգամավորները։

Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև հակասությունների մասին առկա մեկնաբանություններին, Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հերքեց այդ լուրերը։

Второй Президент Армении Роберт Кочарян в Карабахе (2002 год) - Sputnik Արմենիա
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգա՞ն Քոչարյանի դատին

«Որևէ հակասություն չկա, որևէ սրացում չկա և չի կարող լինել։ Մենք այսօր հենց դրա համար այստեղ ենք, որպեսզի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եղբայրական։ Կարող են լինել աշխատանքային հարցերում տարաձայնություններ, բայց դա որևէ ձևով չի կարող նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը»,– ասաց նա։

Ղուլյանը շեշտեց, որ ամեն մարդ ազատ է ունել իր կարծիքը, և դա ևս նոր ժամանակների արդյունքներից մեկն է։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ նշելով, որ ինքը մեծ համակրանքով է վերաբերվում Բալասանյանին, բայց նաև հասկանում է, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

«Կառաջարկեի, որ մեր գործընկերները շատ առաջ չընկնեին իրադարձություններից։ Եվ ուղղակի կոչ կանեի, որ տեսախցիկների առաջ հնչեցված հայտարարությունները, այնուամենայնիվ, համապատասխան լինեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումներին»,- ասաց Միրզոյանը։

Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Պատգամավորները մեկնաբանել են Կարապետյան–Բալասանյան «մենամարտը»

Հիշեցնենք` Բալասանյանը քննադատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները։ Ի պատասխան նրա հասցեին քննադատական մեկնաբանություն էր արել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Բացի այդ, ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Մայիսի 14-–ին նույն հարցով նրանց երաշխավորագիրը Քոչարյանի փաստաբանները ներկայացրին մարտի 1-ի գործով դատական նիստում։

Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Երեւանում է: Այցի ընթացքում տեղի են ունեցել հայկական երկու հանրապետությունների Ազգային ժողովի նախագահների հանդիպումը Եվ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

 

Լրահոս
0