07:17 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա է իրականացվում

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ անցումային արդարադատություն են պահանջում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան։

Բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ անցումային արդարադատություն են պահանջում:

Ազատության հրապարակում նրանք «դմփ-դմփ-հու» արեցին։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Երեկ դատարանը բավարարեց Արցախի նախագահների միջնորդությունը և Քոչարյանն ազատ արձակվեց։

Հիշեցնենք նաև, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և իր մանկահասակ թոռների հետ հրապարակում զբոսնող ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև:

Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում երեխաներին զբոսանքի բերած Հրանտ Մարգարյանին տեսնելով`  սկսել են վանկարկել «Ամոթ» և «Դավաճան», հետո փորձել են մոտենալ նրան, քաշքշել: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին:

Ըստ թեմայի

Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցածը հստակ ուղղորդված գործողություն է ՀՅԴ–ի դեմ. ՀՅԴ Բյուրո
«Ներկա իշխանությունները շարունակում են նախկինների տնտեսական քաղաքականությունը». Բագրատյան
Որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը. ՓՄՁ–ները սպասողական վիճակում են
Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը

Գլխավոր թեմաներ