19:24 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Դավիթ Սանասարյանը կառավարության շենքի մոտ. 19 ապրիլի 2018 թ.

«Սիրում եմ բոլորիդ». հեղափոխության տրամաբանական ավարտը՝ ըստ Դավիթ Սանասարյանի

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
42310

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը: Այս մասին տեղեկացնում է Դավիթ Սանասարյանը: Նա տեղեկացնում է, որ վաղը կփակի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մուտքը։

«Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։

Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»,- գրառումը եզրափակել է Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, այս տարվա փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Ըստ թեմայի

Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում. Աշոտյան
Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. Փաշինյան
«Դուխներդ չգցեք». Փաշինյանը վաղը կհայտարարի «հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը»
«Նիկոլ, վարչապետ». Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա անողները երթ են իրականացնում
թեգերը:
Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Դավիթ Սանասարյան

Գլխավոր թեմաներ