21:49 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկով

Երևանն աշնանը կհյուրընկալի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին

© Sputnik / Евгений Биятов
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն այս աշնանը կհավաքվեն Հայաստանի մայրաքաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կկայանա աշնանը Երևանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարվել է այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ Բիշքեկում։

ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկն արել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Սիրով հրավիրում ենք։ Հուսով ենք` միջոցառումը Երևանում տեղի կունենա։ Եթե առարկություն չկա, խնդրում եմ քվեարկել», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Խորհրդի նիստի ընթացքում։

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերին կամ նոյեմբերին, հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ։

Հիշեցնենք` կիրակի ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Մոսկվայից Բիշքեկ ուղևորվող ինքնաթիռում։

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն անցկացվում է մայիսի 19–20–ին Բիշքեկում։

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ
ՀԱՊԿ-ում մենք չենք ձախողել, հաջողել ենք. Փաշինյան
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ