05:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում. 18 սեպտեմբերի 2018

«Սլաքավարների» են նշանակել. Փաշինյանը զգայուն և վտանգավոր թեմայի է անդրադարձել

© Photo: official site of the PM of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
105601

Դեռ հասկանալի չէ, թե կոնկրետ ում նկատի ունի վարչապետը` խոսելով «նոր պատերազմ սկսելու և հողեր հանձնելու նպատակով դավադրության մասին», բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այդ թեման ակտիվ սպեկուլյացիաների առիթ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Դավադրության» և Արցախում «հող հանձնելու» մասին հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի իշխանությունների համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև։ Նրա խոսքով` «այդ կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց անձնական կապերն են օգտագործում Արցախում Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզչություն իրականացնելու համար»։

Վարչապետը չբացառեց «նոր պատերազմ հրահրելու և, հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքներ հանձնելու նպատակով իրականացվող դավադրությունը` պատասխանատվությունը երկրի կառավարության վրա տեղափոխել»-ը, և այդ գործունեության մեջ «պետական դավաճանության» հատկանիշներ տեսավ։

«Արցախյան թեման այս դեպքում դատարանների արգելափակման հարցի հետ մի ամբողջություն է կազմում, քանի որ դա արձագանք էր Ռոբերտ Քոչարյանի ազատմանը։ Այդ հարցում մեղավորներ են նշանակվել, «սլաքավարներ»։ Առաջինները դրանք դատավորներն են, երկրորդները` հավանաբար Արցախի իշխանությունները, որոնք Քոչարյանի համար երաշխավորություն են ներկայացրել», – ասաց Հակոբյանը։

Ընդ որում, մի կողմից, Արցախի իշխանության հետևողական գործողությունները (ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԺ պատգամավորների միջնորդությունը) կարող էին լավ հնարավորություն դառնալ երկրի ղեկավարության համար «պահպանելու դեմքը»` տարբեր ուժային կենտրոնների կոչերի պայմաններում։

Մյուս կողմից, եթե, ինչպես հայտարարեց վարչապետը, դատական համակարգը ամբողջությամբ անկախ է, ապա նախկին նախագահի ազատումը կալանքից չպետք է անակնկալ լիներ։

Իրավիճակը, նրա խոսքով, պետք է դիտարկել այս համատեքստի շրջանակում։

Սակայն այստեղ կարևոր է մեկ այլ հարց, թե ում կոնկրետ նկատի ունի Փաշինյանը, խոսելով ուժերի մասին, որոնք փորձում են «դավադրություն» կազմակերպել կամ «հող հանձնել»։ Արդյո՞ք խոսքը գործող, նախկին իշխանությունների մասին է, թե Արցախում երկրորդ, երրորդ պլանի անձանց. հարցական շատ հարցեր են մնում։

ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյան Փաշինյանի խոսքերի մասին խոսելով հայտարարեց, որ եթե կան գործիչներ կամ ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել և պառակտում մտցնել, ապա նրանց պետք է բացահայտել։ Նման ձգտումները նա նաև բնութագրեց, որպես «դավաճանություն», նշելով, որ նման ուժերի մասին տեղեկություն չունի։

Փաշինյանի այդ հայտարարությունները, Հակոբյանի խոսքով, առաջին անգամ են հնչել և դեռ երկար արծարծվելու են։  Դրանք կարող են սպեկուլյացիաների առիթ դառնալ, նախևառաջ, ընդդիմության կողմից։

«Այս թեման կարող է բավական լուրջ զարգացումներ ունենալ և խթան դառնալ որոշակի գործընթացների համար։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բավական կարևոր, վտանգավոր և զգայուն թեմա է շոշափվել», – նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանն ուղղված կոչին (Փաշինյանը կոչ է արել «ոչ» ասել նրանց, ովքեր պառակտում են մտցնում Հայաստանի և Արցախի միջև, խմբ.), ապա դա, Հակոբյանի խոսքով, կարելի է դիտարկել եթե ոչ որպես ուղղակի ներգրավվածություն ընտրական գործընթացներին, ապա որոշակի ազդեցություն դրանց վրա։

Մայիսի 20-ին Արցախի կառավարության նախկին ղեկավար, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես առաջադրվեց Արցախի նախագահի պաշտոնի համար։ Հատկանշական է, որ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանություններին` ողջունելով երկրում տեղի ունեցող բարեփոխումները։

Նշենք, որ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում այն հարցին, թե ինչպես եք գնահատում Ադրբեջանի աշխուժացումը շփման գծում, Վիտալի Բալասանյանը առաջարկեց դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա է «վերելակային բանակցություններ» վարում:

Դրանից հետո, մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։

Ըստ թեմայի

Դատես, թե չդատես, պիտի դատվե՞ս… «հակառակ կողմից» գալու փաշինյանական մոտեցումը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանում է քրգործը ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը
Սիրո և համերաշխության քողի տակ անցել են թույլատրելի բոլոր սահմանները. ՀՅԴ
Այվազյան․ «Դատարանի աշխատանքը խոչընդոտելը կնշանակի հուղարկավորել Սահմանադրությունը»
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան
Փաշինյանը դատավորներին աշխատանքից հեռացնել չի կարող, բայց պղտոր ջրհորը պետք է փակվի
թեգերը:
ՀՀ կառավարություն, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ