06:39 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
ՀՅԴ հանրահավաք

ՀՅԴ–ն ռեբրենդինգի գործընթաց է սկսել. քաղտեխնոլոգ

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է, որ ՀՅԴ–ն քայլեր է ձեռնարկում Հայաստանում իր ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Դաշնակցությունը ռեբրենդինգ է սկսել իր ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

ՀՅԴ–ն երեկ` մայիսի 23–ին, հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում և «դեղին քարտ» ցույց տվել իշխանությանը։ Ակցիայի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մեկ տարի է անցել, սակայն ժողովրդի սպասումները` կապված նոր իշխանությունների հետ, չեն արդարացել։

Ինչպես նշեց Բադալյանը, Դաշնակցությունը երկար ժամանակ կոալիցիայի մեջ է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ և ՀՀԿ կառավարման վերջում դիտարկվում էր որպես դրա կցորդ։

«ՀՅԴ–ն, այսպես թե այնպես, ունի իր ընտրազանգվածքը` մոտ 5-10 տոկոս։ Բայց այն մոբիլիզացնելու համար պետք է ռեբրենդինգ անցկացնել», – ասաց Բադալյանը։

Այդ գործընթացը բավական բարդ է ու երկար, բայց արդեն մեկնարկել է, քանի որ ոչ ոք հստակ չգիտի, թե երբ կկայանան հաջորդ ընտրությունները։

Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՅԴ–ն հայտարարություն էր տարածել և քննադատել Նիկոլ Փաշինյանի` դատարանների շենքերն արգելափակելու կոչը։ Կուսակցության կարծիքով` նման գործողությունները երկրում ստեղծում են թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ։

Ըստ թեմայի

Արցախի հարցում իշխանության խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է. ՀՅԴ
ՀՅԴ–ն չի պատրաստվում անվստահության քվե ներկայացնել Փաշինյանի կառավարությանը. Սաղաթելյան
Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցածը հստակ ուղղորդված գործողություն է ՀՅԴ–ի դեմ. ՀՅԴ Բյուրո
Սիրո և համերաշխության քողի տակ անցել են թույլատրելի բոլոր սահմանները. ՀՅԴ
«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ