15:14 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Իմ քայլը, արխիվային լուսանկար

Իշխանության ներսում պայքար է ընթանում. Փաշինյանը փորձում է «սառեցնել» իրավիճակը

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1136 0 0

Տարբեր խմբերի ներսում ընթացող պայքարը թուլացնում է Փաշինյանի իշխանությունը, արտաքին ուժերը կարող են օգտվել դրանից։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանության քաղաքացիական ու քաղաքական թևերի դիմակայությունը մի փոքր թուլացել է, բայց նոր օջախներ են հայտնվում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նշենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված փորձագիտական (և ոչ միայն) շրջանակներում կարծիքներ են հնչում, որ իշխանությունում պայքար է մղվում տարբեր խմբերի, մասնավորապես՝ քաղաքական ու «քաղաքացիական» խմբերի միջև։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանության ներսում պայքար կա, ու այն շարունակվելու է, որովհետև կան աշխարհընկալման հարցեր։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկած խմբերի տեսակետներն ու նպատակները տարբեր են։

«Հիմնականում պայքարում են ներիշխանական այն թևերը, որոնք պաշտոններ են ստացել ոչ թե պրոֆեսիոնալիզմից ելնելով, այլ քաղաքական հատկանիշներով` որքանով են մասնակից եղել հեղափոխությանը»,–նշեց նա։

Միաժամանակ չի բացառվում, որ այդ պայքարը պայմանավորված է ոչ միայն ներքին քաղաքական ձգտումներով, այլև դրսից է ուղղորդվում։

Հակոբյանի կարծիքով՝ վերջին օրերին տիրող հարաբերական հանգստությունը կապված է Փաշինյանի՝ «հանգիստ նստեք տեղներդ» կոչով։ Ամեն դեպքում այդ պայքարը զգալիորեն թուլացնում է նրա դիրքերը ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում։

«Արտաքին ուժերը փորձում են օգտագործել իշխանությունում եղած «ճաքերը», փորձում են խաղալ հակասությունների վրա։ Հիմա իրավիճակը խաղաղ է, բայց օրինակ մայիսի 23-ին նոր «օջախ» ստեղծվեց, որի գործող անձինք Պետական վերահսկողական ծառայությունն ու ոստիկանությունն էին», - ասաց Հակոբյանը։

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ոստիկանությունում խախտումներ է արձանագրել: Ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հայտարարել է, որ անհիմն է համարում խախտումների մասին խոսակցությունները։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, որի վրա մինչ այդ պահվում էր ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության ուշադրությունը, ապա, Հակոբյանի խոսքով, նրա դեմ դժվար է պայքարել մի շարք պատճառներով։

Ըստ քաղտեխնոլոգի` Փաշինյանը պետք է ուրիշ հարցերի վրա կենտրոնանար։ Մասնավորապես, նա ամենայն հավանականությամբ չէր բացառում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը։ Դատական համակարգի բարեփոխումներ էին պատրաստվում։ Ավելին` նա հայտարարեց, որ դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում։

«Այդ հարցերը կարող էին նրա համար ավելի առաջնային լինել, ու նա փորձում է «սառեցնել» իրավիճակը», - ասաց Հակոբյանը` նշելով, որ քաղաքականությունը որոշակի առևտուր է ենթադրում, և այդ իմաստով գուցե պատահական չէ անցումային արդարադատության ուղղությամբ աշխատանքը, որի մասին ակտիվորեն խոսում են որոշակի շրջանակները։

Նշենք` մայիսի 24-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բավականին խիստ էր արձագանքել իր հասցեին հնչած քննադատությանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ներիշխանական պայքար սկսելու ցանկացած փորձ հենց սկզբից կանխվելու է։

Ըստ թեմայի

Վանեցյանն Իոաննիսյանին խորհուրդ է տալիս, որ հանգիստ նստի տեղը
Հակոբյան. «Հայաստանում ներիշխանական որոշակի խմորումներ կան»
թեգերը:
Վալերի Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ