13:16 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Արթուր Դանիելյան

«Ադեկվադը» կուսակցություն կդառնա. Արթուր Դանիելյանը բացատրեց իրենց որոշման պատճառը

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
230 0 0

«Ադեկվադ» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական դաշտ մուտք գործելու հայտ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. «Ադեկվադ» հասարակական նախաձեռնությունն առաջիկայում կուսակցության կվերածվի։ Այսօր Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանը։

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև: Այդ խնդիրներն օրեցօր խորանում են ներկայիս քաղաքական համակարգի և այդ համակարգի առանձին վերցրած գործոնների ու կառույցների հանցավոր անգործության և վերոհիշյալ մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալու անկարողության պատճառով»,– նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով` սեփական քաղաքական միավորի ստեղծումն օրհասական է` հաշվի առնելով ներկա քաղաքական համակարգի սնանկությունը։

«Մենք գիտակցում ենք, որ ինչպես նախկինում, այնպես ապագայում մեզ փորձելու են վարկաբեկել, խոչընդոտել, լռեցնել բոլոր հնարավոր օրինական և ապօրինի միջոցներով, քանի որ պետությունը թուլացնող, պառակտող և բարոյազրկող բոլոր ուժերը վտանգ են տեսնում մեր գաղափարական հայացքները կրող անձանց մեջ»,– նշեց նա:

Դանիելյանը կոչ արեց իրենց քաղաքական գաղափարները ողջունող բոլոր քաղաքացիներին միանալ նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցությանը:

Ներկա պահին «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են Ազատ Ադամյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Լիլիթ Թումանյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Սամվել Թադևոսյանը։

Նշենք, որ «Ադեկվադ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 15–ին ՀՀ պետական ռեգիստրում գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն։

«Ադեկվադ» նախաձեռնությունը հանրությանը հայտնի դարձավ ուղիղ եթերում տարբեր թեմաներով տեսանյութերի հեռարձակմամբ։ Դրանցից հատկապես հանրային հնչեղություն ստացավ Մարալիկում նկարահանված թողարկումը, որի ընթացքում ընդհարում էր տեղի ունեցել խմբի անդամների ու մարալիկցի երիտասարդների միջև։

Ըստ թեմայի

Վերջնական որոշումը Փաշինյանինն է. ժամանակավոր կացարանների լուծման մի քանի տարբերակ կա
Փաշինյան. «Չի կարելի վերարտադրել դատական նախկին համակարգը»
Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին
Հակոբյան. «Հայաստանում ներիշխանական որոշակի խմորումներ կան»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ