19:08 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին. 8-ը նոյեմբերի 2018 թ.

«Հետաձգված» գլխավոր քարտուղարը. Հայաստանն ու Բելառուսը պահպանել են դեմքը

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15911

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումից անկախ՝ տարաձայնությունները մասնակիցների միջև շարունակվում են, քանի որ կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ երկրների դիրքորոշումները չեն համընկնում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ընդունելի առավելագույն արդյունքի հասնել չհաջողվեց ո՛չ Հայաստանին, ո՛չ Բելառուսին: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` մեկնաբանելով կազմակերպության շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը այսօր` մայիսի 27-ին, Հայաստան է ժամանել։ Նա արդեն հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

«Խաղացողներին, որոնք ներգրավված են եղել նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված բանակցային գործընթացում, որոշակի առումով հաջողվել է պահպանել դեմքը՝ իրենց համար ոչ լավագույն որոշումով, քանի որ Հայաստանը չկարողացավ նոր ներկայացուցիչ նշանակել: Բայց հաջողվեց հետաձգել որոշումը մինչև իր` վերջին տարվա ընթացքում բավական ֆորմալ նախագահության ավարտը», – ասաց Մարգարովը։

Մյուս կողմից, Բելառուսին, նույնիսկ Ղազախստանի աջակցության պարագայում, չհաջողվեց «անցկացնել» իր դրածոյին, բայց հաջողվեց «սառեցնել» այդ պաշտոնը այն ժամանակահատվածում, որը ենթադրվում է գործող կանոնակարգի համաձայն։

Առավելագույնս լուծել դրված խնդիրը չհաջողվեց ոչ մեկին։ Ընդ որում, ստեղծված իրավիճակը հարց է բարձրացնում այն մասին, որ ՀԱՊԿ–ում ընթացակարգային պահերը պետք է քննարկել, հաշվի առնելով նաև առկա նախադեպը գտնել լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին։

Ինչ վերաբերում է Կազմակերպության ապագա աշխատանքին, ապա, Մարգարովի խոսքով, այն ավելի շատ սովոր է աշխատել սահուն տեմպով, հաշվի առնելով կոնսենսուս ենթադրող ընթացակարգային կանոնները։

«Բայց միևնույն ժամանակ Կազմակերպության անդամների միջև տարաձայնությունները կառաջանան կրկին, ցավոք,  հաշվի առնելով որոշակի հարցերի շուրջ առկա տարբեր դիրքորոշումները, որոնք այս կամ այն կողմի համար սկզբունքային բնույթ են կրում», – նշեց Մարգարովը։

Վերջին օրինակը` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն է բելառուսական ԶԼՄ–ներին, որտեղ նա կրկին անդրադարձավ Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցին։

Նման հարցերը կշարունակեն բնորոշել փոխհարաբերությունների ֆոնը, թեև հասկանալի է, որ ՀԱՊԿ–ը երբեմն հանդես է գալիս որպես կառույց, որտեղ երկրները փոխգործակցում են ոչ այդքան բոլորը միասին, որքան Ռուսաստանի հետ առանձին–առանձին։

ՀԱՊԿ անդամ–պետությունների արտգործնախարարների խորհուրդը մայիսի 22-ին նեղ կազմով հրավիրված նիստին որոշում կայացրեց երկրների ղեկավարների ուսումնասիրմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը` Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործի շրջանակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։

Ըստ թեմայի

Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին
Երևանն աշնանը կհյուրընկալի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ–ն շահած դուրս եկավ. ՀԱՊԿ–ում Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ. «Հրապարակ»
թեգերը:
Բելառուս, Հայաստան, Յուրի Խաչատուրով, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ