18:25 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ստանիսլավ Զասին

ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

ՀՀ վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուին։ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների համաձայնության գալու փաստը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է, Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Վարչապետը ողջունել է հյուրերին` կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն ՀԱՊԿ կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և վստահեցրել, որ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն:

Ստանիսլավ Զասը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

 

Ըստ թեմայի

Բալասանյան. «Խաչատուրովի հետկանչով մենք միայն դիրքեր կորցրինք ՀԱՊԿ-ում»
Հայաստանին ՀԱՊԿ-ում լրացուցիչ խմորումներ պետք չեն. Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»
Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Նիկոլ Փաշինյան, Ստանիսլավ Զաս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ