00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարժե ԱՄՆ–ին հարմարվել. թե ինչու է Իրանի հետ բարեկամությունն ավելի կարևոր Հայաստանի համար

© Photo : press office of the Prime minister of RAВстреча премьер-министр Армении Никола Пашиняна и президента Ирана Хасана Рухани (27 февраля 2019). Тегеран
Встреча премьер-министр Армении Никола Пашиняна и президента Ирана Хасана Рухани (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները կարող են Իրանի հետ փոքր բախումներ հրահրել, իսկ դա, տնտեսական ճնշման հետ մեկտեղ, բազմաթիվ տհաճություններ է խոստանում տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանի շուրջ ընթացող գործընթացները սրընթաց զարգանում են, ԱՄՆ իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը գնալով ավելի մեծ տագնապ է առաջացնում, և հետագա սրացումն, անկասկած, կանդրադառնա նաև Հայաստանի շահերի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Օրացույց - Ահարոն Վարդանյան - Sputnik Արմենիա
Իրանին «կուլ տալ» ոչ մի կերպ չի հաջողվի, և Վաշինգտոնում դա հասկանում են. Ահարոն Վարդանյան

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՄԱԷ իր այցի շրջանակում հայտարարել էր, որ Էմիրությունների ափին տանկերների վրա վերջին հարձակումների հետևում «ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած եղել»։ Միևնույն ժամանակ որևէ ապացույց այս վարկածի օգտին ամերիկացի չինովնիկը չի ներկայացրել։ Ամերիկացիներն իրենց ագրեսիվ հռետորաբանությունը ամրապնդում են Պարսից ծոցի շրջան լրացուցիչ ուժեր տեղափոխելով։

Ոսկանյանն այս կապակցությամբ չի բացառում, որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները կարող են Իրանի հետ փոքր բախումներ հրահրել, իսկ դա, տնտեսական ճնշման հետ մեկտեղ, բազմաթիվ տհաճություններ է խոստանում տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում Հայաստանի համար, որը բարեկամական հարաբերություններ է պահպանում մերձավոր հարևանի հետ։ Իսլամական հանրապետությունը` Վրաստանից հետո Հայաստանի երկրորդ դարպասն է դեպի արտաքին աշխարհ։ Եվ ցանկացած արտասովոր իրավիճակ այստեղ կանդրադառնա Հայաստանի վրա։ Անկախ իրավիճակի ապակայունացման վտանգից, Հայաստանի իշխանությունները, իրանագետի կարծիքով, իրենց չափազանց պասիվ են պահում և ավելի շատ զբաղված են ներքաղաքական «բանավեճերով»։

Измененная табличка при въезде в Карабах - Sputnik Արմենիա
Վաշինգտոնը դիվանագիտական հարթակում հաղթաթուղթ չունի, երբ խոսքն Արցախի անկախության մասին է

Ավելին, որոշ հայկական բանկեր արդեն անմիջականորեն կոչ են անում իրենց հաճախորդներին զերծ մնալ իրանական ընկերությունների հետ գործարքներից։ Ավելի վաղ, մասնավորապես, նման հայտարարություն է տարածել «Ինեկո բանկը»։ Այստեղ նշել են, որ հայկական ընկերությունները, որոնք օգտվում են իրանական բեռնափոխադրողների ծառայություններից կամ Հայաստան ապրանքների ներկրման ժամանակ՝ Իրանի տարածքից, կարող են բախվել իրենց բանկային հաշվեհամարների սառեցման վտանգի կամ գործարքի տապալման հետ` հաշվի առնելով Իրանի նկատմամբ այդ մասով գործող միջազգային պատժամիջոցները։

Իրանագետը բանկի դիրքորոշումը Հայաստանի համար չափազանց վտանգավոր երևույթ է համարում։ Արևելքից և արևմուտքից փակ սահմաններ ունենալով հանդերձ, Հայաստանը պարզապես չպետք է պարի ԱՄՆ–ի պատժամիջոցային դուդուկի տակ, իսկ կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հավանական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։

Ոսկանյանը նշեց, որ հանրապետության իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն, աշխատեն ամերիկացիների և եվրոպացիների հետ, բացատրեն նրանց իրենց վիճակը։ Այսօրվա պասիվությունն ու անգործությունը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ։

«Ցավոք, մենք այսօր ավելի շատ զբաղված ենք որոշակի ներքին բանավեճերով, որոնք հաճախ որևէ արժեք չեն ներկայացնում։ Ժամանակն է նայել չորսբոլորը և տեսնել, ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և հատկապես Մերձավոր Արևելքում։ Հայաստանի դեմ լուրջ տեղեկատվական պատերազմ է վարում Ադրբեջանը` շահարկելով Հայաստանի և Արցախի միջև առկա կեղծ տարաձայնությունները։ Նման պայմաններում ժամանակն է, որ մենք լրջորեն զբաղվենք արտաքին քաղաքականության հարցերով` մի կողմ թողնելով բոլոր ներքին երկրորդական բանավեճերը», – ասում է փորձագետը։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

Վերադառնալով բանկերի թեմային` Ոսկանյանը ենթադրեց, որ Հայաստանի իշխանությունները կարող էին քննարկումներ նախաձեռնել ֆինանսական շրջանակների ներկայացուցիչների հետ, որոշակի մեխանիզմներ մշակել հավանական ռիսկերը չեզոքացնելու համար։ Հայաստանում կան գործարարներ, որոնք աշխատում են Իրանի հետ, և նրանք այսօր շատ լուրջ մտահոգված են իրավիճակով։ Կառավարությունն այս կապակցությամբ պետք է օգնի նրանց, նրանց մեսիջ հղի Թեհրանի հետ հարաբերությունները պահպանելու վճռականության մասին, քանի որ դրանց տնտեսական բաղադրիչը Երևանի համար կենսական նշանակություն ունի։

Ոսկանյանը հիշեցրեց, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սոչիում վերջերս տեղի ունեցած բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկն էր։

«Հարց է ծագում, իսկ հայկական կողմը փորձե՞լ է պարզել իր ռազմավարական դաշնակցից, թե ինչի մասին են խոսել ամերիկացիների հետ։ Ես, ցավոք, համոզված չեմ, որ մերոնց մտքով նման բան անցել է», – նշեց իրանագետը։

Նա նաև հայտնեց, որ ԵՄ երկրները այսօր համապատասխան սխեմա են մշակում Իրանի հետ առևտրում շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները։ Արժեր, որ Հայաստանը դրան էլ ուշադրություն դարձներ, և հնարավորության սահմաններում, նմանատիպ մեխանիզմներ օգտագործեր պատժամիջոցների սպառնալիքները չեզոքացնելու համար։

Լրահոս
0