09:11 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Մայիսմեկյան երթ

Կուսակցություններ, որ միայն թղթի վրա կան. ի՞նչ է պակասում Հայաստանի քաղաքական դաշտում

© Sputnik / Andranik Ghazaryan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Հայաստանում անհնար է իրական կուսակցական համակարգ ստեղծել, քանի դեռ չկա միջին դաս՝ բառի դասական իմաստով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վերջին ամիսներին հայաստանում նոր կուսակցություններ են հայտնվում, որոնք փորձում են լրացնել, իրենց կարծիքով, ստեղծված ընդդիմադիր վակուումը։

Թեև գործող իշխանության վարկանիշը դեռ բարձր է, այնուամենայնիվ հասարակության որոշ շերտեր դժգոհ են նրանից։ Նորաթուխ կուսակցությունները փորձում են հենց այդ դժգոհ ձայների վրա հիմնվել։ Մի քանի շաբաթ առաջ իր առաջին հավաքն անցկացրեց «Մեկ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն որպես ցենտրիստական ուժ է դիրքորոշում։ Մի քանի օր առաջ սոցցանցերում հայտնի «Ադեկվատ» խումբը հայտարարել է նույնանուն կուսակցություն ստեղծելու մասին։

Միաժամանակ ընդդիմադիր դաշտի մի հատվածը փորձում է զբաղեցնել Դաշնակցությունը։ Վերջերս կայացած հանրահավաքի ժամանակ նրանք իշխանությանը «դեղին քարտ» էին ցույց տվել ու կոչ էին արել «սթափվել»։ Թե ինչ շանսեր ունեն նրանք քաղաքական Օլիմպոսին հասնելու, փորձել ենք պարզել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի օգնությամբ։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նա հիշեցրեց, որ դեռ 90-ականներին Հայաստանում տասնյակ կուսակցություններ էին ստեղծվել, որոնք միայն ձևական էին կուսակցություն համարվում։ Ըստ էության, դրանք մեկ անձի, առաջնորդի կուսակցություններ էին։ Մնացած անդամներին հասարակությունը չէր ճանաչում։ Հետագայում արդարադատության նախարարությունը «մաղում» էր ռեգիստրը, քանի որ կուսակցություններից շատերը փաստացի դադարում էին գոյություն ունենալ։ Փորձագետը կարծում է, որ կուսակցություն ստեղծելը բարդ ու խճճված գործընթաց է։

 «Մեզ մոտ գրեթե չկա կուսակցություն, բառի դասական իմաստով։ Այդ սահմանման տակ կարող է ընկներ երևի միայն Դաշնակցությունը, որը քիչ թե շատ պահպանում է կուսակցականության ատրիբուտները։ Մնացածը մարդկանց խմբեր են, որոնք միավորված են մեկ առաջնորդի շուրջ։ Վերջին երեսուն տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ իրավիճակը փոխվում է, այդ կուսակցությունները փաստացի վերանում են։ Այսպես էր ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի, «Օրինած երկիր» կուսակցության և այլ դեպքերում»,  - ասում է Բադալյանը։

Այժմ, երբ Հայաստանում իրավիճակ է փոխվել, բազում երիտասարդներ ուզում են իրենց «բախտը փորձել» ու իրենց տեղը գտնել քաղաքական արևի տակ։ Բայց նրանք հարթած ճանապարհով են գնում ու գործում են այնպես, ինչպես գործում էին իրենց նախորդները 90-ականներին։

 «Հայտարարվում է կուսակցություն ստեղծելու մասին, համագումար է անցկացվում, բայց հետո մենք միայն առաջնորդների մամուլի ասուլիսներն ենք տեսնում, նրանց կողմից այլ գործողություններ չեն երևում։ Արդյունքում կուսակցությունները միայն թղթի վրա գոյություն ունեն», - ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը՝ այժմ այն փորձում է «ռեբրենդինգ» անել, հաշվի առնելով, որ տարիներ շարունակ ասոցացվել է նախորդ իշխանությունների հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայաստանում անհնար է իրական կուսակցական համակարգ ստեղծել, քանի դեռ չկա միջին դաս՝ բառի դասական իմաստով։ Զարգացած երկրներում կուսակցությունների հիմքը փորք ու միջին բիզնեսն է։ Իսկ Հայաստանում կուսակցությունները ֆինանսավորվում են մեկ կենտրոնից կամ մեկ մարդու կողմից, ինչը և անհնար է դարձնում մրցունակ քաղաքական միջավայրի ստեղծումը։

Հենց փոքր ու միջին բիզնեսը հայկական  տնտեսության հիմք դառնա, Բադալյանի կարծիքով, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել քաղաքական, կուսակցական համակարգի կայացման մասին։ Պետք է նաև մտցնել  օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնք կնպաստեն ներկուսակցական ժողովրդավարությանը։ Բացառությամբ նույն Դաշնակցության, մնացած կուսակցություններն այսօր կառուցված են «իշխանության ուղղահայացով», երբ որոշումները մեկ մարդ է կայացնում։

Ըստ թեմայի

Բաղդասարյան․ «Նախագահը ողջամիտ որոշում է կայացրել»
Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը». մանրամասնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Դատաիրավական բարեփոխումներ. ե՞րբ կխոսի նախագահ Սարգսյանը
Պարսյան․ «Սա մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ