08:03 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Полиция Армении контролирует ситуацию на улице Баграмяна, где протестуют участники движения Нет грабежу

Քննիչների մոտ հիմա հերթեր են. հայտնի է` ով է բերման ենթարկվել Հարությունյանի գործով

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
2146 0 0

ՀՅԴ–ն շարունակում է իր «ֆլեշմոբը» և քննիչներն արդեն չեն հասցնում ինքնախոստովանանք տվողներին գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու գործով այսօր բերման ենթարկված անձը ՀՅԴ–ական երիտասարդ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ–ականները Կենտրոնի ոստիկանության մոտ ակցիա են անում` հերթով ներկայանում են ոստիկանություն ու հայտնում, որ հենց իրենք են ծեծել Հարությունյանին։

«Նա, ով բերման է ենթարկվել, ՀՅԴ–ական է, անունը Յուրի է։ Շատ լավ երիտասարդ է, ու ի տարբերություն շատ–շատերի, որոնք գլուխ են գովում, թե ապրիլյան քառօրյային են մասնակցել, առաջին իսկ օրվանից որպես կամավոր մեկնել է Արցախ»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց, որ քննիչների մոտ հիմա արդեն հերթեր են գոյացել` այնքան շատ մարդ է ցուցմունք տալու գնացել։

Նշենք, որ արդեն մի քանի տասնյակ դաշնակցականներ են գնացել ոստիկանություն ու հայտնել, թե իրենք են ծեծի ենթարկել Հարությունյանին։

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, որ միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Հարուցվել է քրեական գործ։

Ըստ թեմայի

Սիրո և համերաշխության քողի տակ անցել են թույլատրելի բոլոր սահմանները. ՀՅԴ
թեգերը:
Երևան, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ