13:48 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Ալեն Սիմոնյան. ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահի նկատմամբ վարույթ է հարուցվել

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա են կեղծ տվյալներ և անճշտություններ, ինչի առնչությամբ էլ վարույթ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։

«Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում:

Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։

Ըստ թեմայի

Հայաստանում կանայք օրենքով կարգելեն ամուսիններին խաղադրույքներ կատարել
Խաղամոլություն, թե սոցիալական լարվածություն. չարիքի դեմ պայքարի ի՞նչն է սխալ Հայաստանում
Ալեն Սիմոնյանի աներոջն աշխատանքի են դասավորել. «Ժամանակ»
Ակտիվիստները գնացին բանակցելու, բայց Ալենին տեսնել չեն ուզում. բողոքի ցույցի մանրամասները
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան, Ալեն Սիմոնյան

Գլխավոր թեմաներ