01:45 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Կողմերը կսահմանափակվեն արտգործնախարարների մակարդակով հանդիպումով։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման վայրն ու ժամը շուտով կհրապարակվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց այս մասին ՀՀ արտգործնախարարը։

«Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի», – ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ նախընտրում է հարգել բոլոր կողմերին` բանակցող մյուս կողմին ու համանախագահներին, և պայմանավորվածությանը հավատարիմ մնալ:

Մնացականյանն ավելացրեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Ըստ թեմայի

Բոզոյան․ «Մնացականյան–Մամեդյարով մոսկովյան հանդիպումից հետո ԱՄՆ–ն փորձում է պահել բալանսը»
Բրյուսելում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը
Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը` Մամեդյարովի հետ շփման մասին
Սպասում ենք դետալների. Նաղդալյանը խոսեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին
թեգերը:
Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ