02:10 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
22710

Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Հանդիպման սկզբում տեղի ունեցած ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո ՌԴ նախագահ Պուտինը ողջույնի խոսք է ասել:

«Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշել է Պուտինը։Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ևս ուրախ է հերթական հանդիպման համար։

«Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հետ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք Նուր-Սուլթանում, իսկ առաջին անգամ՝ մեկ տարի առաջ, և այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Մեր հարաբերությունները զարգանում են կայուն։ Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ, ԱՊՀ ու ՀԱՊԿ շրջանակներում։ Շատ ուրախ եմ, որ այս ուղղություններով հնարավորություն ունենք ամբողջովին զարգացնել մեր հարաբերությունները։ Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ-ի համար, որովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունից։ Այս տարի բավական լավ աճ ունենք նաև Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվերի առումով։ Այսօր բոլոր տուրիստական շրջաններում կարելի է լսել ռուսաց լեզուն։ Ես ռուս զբոսաշրջիկներին հարցնում եմ, թե ինչպես են իրենք զգում Հայաստանում, նրանք պատասխանում են, որ Հայաստանում իրենց լավ են զգում, և ակնհայտ է, որ շատ ու շատ ռուս զբոսաշրջիկներ են շարունակելու գալ Հայաստան, և այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ըստ թեմայի

Փաշինյան. «Իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա»
Հայաստանում ձևավորվում են սևազգեստ խմբեր. Փաշինյանը հանձնարարեց ծաղկավոր «բաբոչկա» կապել
Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ