13:48 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Լիլիթ Մակունց. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլում» մտահոգություններ են հնչել. Լիլիթ Մակունց

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
152 0 0

«Իմ քայլը» մտահոգություններ է ունեցել Արտակ Զեյնալյանի հանդեպ, հատկապես` դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայից հետո։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Արդարադատության նախարարության և Արտակ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Արտակ Զեյնալյանի հրաժարականին։

«Մտահոգությունները եղել են առանձին աշխատանքների հետ կապված, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված։ Մեր մտահոգությունները քննարկել ենք խմբակցության նիստերից մեկի ժամանակ։ Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտահոգություն, հատկապես` այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, և հենց այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»,–ասաց Մակունցը։

Հարցին, թե ներկայացվե՞լ են այդ մտահոգությունները վարչապետին կամ փոխվարչապետներին` Մակունցը պատասխանեց, թե ոչ։

Մեկ այլ հարցի` արդյո՞ք այդ մտահոգությունները Զեյնալյանի հրաժարականի կոչի վերածվել էին` Մակունցը հավաստիացրեց, որ՝ ոչ, նման բան չի եղել։

Շրջանառվող լուրերին, թե արդարադատության նախարարի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության Վլադիմիր Վարդանյանի անուն է հնչում, Մակունցն արձագանքեց` ասելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ դա իրականությանը չի համապատասխանում։

Հիշեցնենք, որ այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականցվի։

Ըստ թեմայի

Ուզում ենք արդար հարկ սահմանել խաղատների և տոտալիզատորների համար. փոխնախարար
Ղարիբյան․«Սա շատ ուղղորդված պայքար էր իմ դեմ, որպեսզի ես համակարգից դուրս գամ»
Բաղդասարյան․ «Պետությունն արտոնություն է տվել ներդրողին, իսկ նա չի պահպանում պայմանները»
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Հայաստան, Արտակ Զեյնալյան, Լիլիթ Մակունց

Գլխավոր թեմաներ