20:20 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Նիկոլ Փաշինյանն Արցախում, արխիվային լուսանկար

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

© Photo : official site of the PM of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (298)
103 0 0

ՀՀ վարչապետը խոսել է առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին և ընդգծել բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձի կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Առանց Ստեփանակերտի մասնակցության անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` Հայաստանի դիրքորոշումը շարունակում է կառուցողական մնալ, և ՀՀ–ն շարունակում է հանդես գալ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին բանակցությունների միջոցով։ Նա նկատեց, որ բանակցությունների սկզբնական փուլում Ստեփանակերտը մասնակցել է դրանց, և բանակցությունների լիարժեք ձևաչափի համար անհրաժեշտ է, որ բանակցությունների սեղանի մոտ վերադառնա Ղարաբաղը։

«Միջազգային փաստաթղթերով հակամարտության երեք կողմ կա։ Այսօր մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Ղարաբաղը վերադարձնենք բանակցությունների սեղանի մոտ և շարունակենք կարգավորումը երեք կողմերի մասնակցությամբ», – ընդգծեց նա։

ՀՀ վարչապետը նկատեց, որ նույնիսկ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո հակամարտության գոտում շարունակում են մարդիկ զոհվել։ Այս համատեքստում նա նշեց առաջնագծում միջադեպերի հետաքննության մասին մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկման անհրաժեշտությունը։ Որպես իր խոսքերի ապացույց` Փաշինյանը նշեց վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմից գնդակոծության հետևանքով մայոր է սպանվել։

«Մենք ստուգել ենք այդ տեղեկությունը, զինվորների զենքը և ապացույցներ ստացել, որ ոչ մի կրակոց չի արձակվել։ Հենց այդ ժամանակ Ադրբեջանում հրաձգային զորավարժություններ էին ընթանում։ Մենք համանախագահներին փոխանցել ենք տեսանյութը, ինչն ապացուցում է, որ կրակել են ադրբեջանական ուժերը, իսկ հայկական կողմից կրակոցներ չեն եղել», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դրանից հետո ԼՂՀ ՊԲ–ի զինվոր է սպանվել։ Նրա խոսքով` լրացուցիչ լարվածությունը կանխելու համար անհրաժեշտ է հետաքննության մեխանիզմներ ստեղծել։

ՀՀ վարչապետը նաև մեկնաբանեց ադրբեջանցի լրագրողի հարցն այն մասին, թե երբ «Հայաստանը զորքը դուրս կբերի օկուպացված տարածքներից»։

«Ինչպե՞ս կարող են մարդիկ, որոնք ծնվել և մեծացել են այդ հողի վրա, նրանց պապերն ու ապուպապերը դարերով և սերունդներով այնտեղ են ապրել, օկուպացնել այդ տարածքները», – հարցրեց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ հենց Հայաստանն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և այնտեղ ապրող մարդիկ այսօր այլ երաշխավորներ չունեն։

Հիշեցնենք, որ Վիեննայում մարտի 29-ին կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական բնույթի մի շարք նախաձեռնությունների իրականացման մասին։ Երկու շաբաթ անց Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ նաև երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (298)

Ըստ թեմայի

Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի
Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լինի. Լայչակ
Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ