02:55 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
160 0 0

ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին և նշել, որ հեղափոխությունը հենց դրա համար էլ արել են, որ տեղ–տեղ հաղթեն «Իմ քայլի» թեկնածուները, տեղ–տեղ էլ` այլ թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, և դա ամենակարևորն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հունիսի 9–ին Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Աբովյանի քաղաքապետի ընտրությունում հաղթանակ է տոնել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։

«Ինչ վերաբերում է ՔՊ–ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ–տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ–տեղ` պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ–ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը»,–ասաց նա։

Նրա խոսքով` ՀՀ–ն ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար։

Հարցին, թե արդյոք Աբովյանում ՔՊ–ի թեկնածուի պարտությունն ազդեց իշխանության վարկանիշի վրա, Փաշինյանը պատասխանեց, որ դեռ հեղափոխությունից 2 ամիս հետո իրենց թեկնածուն պարտվել էր Կապանի ընտրություններում։ «Պետք չէ այսօրվա իրողությունները «հին արշինով չափել», երբ ԺԷԿ–ի պետից սկսած` պետք է իշխանության թեկնածուն լիներ։ Հայաստանի բոլոր ընտրություններում, անկախ նրանից` ընտրություններում կհաղթի իշխանության թեկնածուն, թե ոչ, հաղթում է հեղափոխությունը և ժողովուրդը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, նախնական տվյալներով, մասնակցել է 32 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Ըստ թեմայի

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ չեն գրանցվել.Քննչական կոմիտե
Պետրոսյան. «Սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ