16:56 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը աշխարհաքաղաքական խաղեր չի խաղում. Մնացականյանը պարզաբանել է Փաշինյանի ասածը

© Photo: official site of the MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
7510

Երևանը փորձում է անել ամեն ինչ, որ մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերությունները չզարգանան ի վնաս մյուսի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Իր շահերն առաջ տանելու համար Հայաստանը փորձում է օգտագործել տարբեր միջազգային հարթակներ։ ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Պետերբուրգի տնտեսական համաժողովին` Մնացականյանը նշեց, որ Երևանն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ` տնտեսական խնդիրները լուծելու համար։

«Մի քանի ամիս առաջ վարչապետը մասնակցում էր Դավոսի համաժողովին։ Սա նման ակտիվության ոչ առաջին, ոչ էլ վերջին օրինակն է։ Մենք շարունակելու ենք մասնակցել նման մասշտաբային միջոցառումներին` մեր առավելություններն ու հնարավորությունները մեր գործընկերներին ներկայացնելու համար», – ասաց նա։

Միաժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանը բազում ուղղություններով է զարգացնում միջազգային համագործակցությունը։ Պաշտոնական Երևանը փորձում է անել ամեն ինչ, որ մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերությունները չզարգանան ի վնաս մյուսի։ Այսպիսով, Մնացականյանը մեկնաբանեց Պետերբուրգում Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղեր չի խաղում։ Նախարարը վստահեցրեց, որ այդ մոտեցումը կշարունակի առանցքային մնալ երկրի արտաքին քաղաքականության մեջ։

Ըստ թեմայի

Պետք չէ այսօրվա իրողությունը հին արշինով չափել. Փաշինյանը` իրենց թեկնածուի պարտվելու մասին
«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ
Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Զոհրաբ Մնացականյան, Եվրամիություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ